Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Լեհաստանը կրկին ռազմատուգանք է պահանջել Գերմանիայից

Լեհաստանի նորանշանակ արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Բեռլին կատարած այցի ընթացքում դարձյալ բարձրաձայնել է ֆինանսական փոխհատուցման մասին, որը, նրա խոսքով, Գերմանիան պարտավոր է վճարել Երկրորդ աշխարհամարտի ընթացքում գործած հանցագործությունների դիմաց: Այս մասին տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

«Այն, ինչ Գերմանիան Լեհաստանի հետ արել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, եղել է ահավոր և դաժան: Այդ իսկ պատճառով օգտակար կլինի, եթե Դաշնային Գերմանիան ստեղծագործական լուծում գտնի, որպեսզի արտահայտի իր զղջումը և որևէ լավ բան արած լինի այդ ժամանակը վերապրած մարդկանց համար: Եվ անցյալի էթիկական այդ վերաիմաստավորման արդյունքը հետո պետք է լինի ֆինանսական փոխհատուցման վճարումը», – այդ մասին լեհ դիվանագետը հայտարարել է իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ բանակցություններից հետո Welt TV-ին տված հարցազրույցում:

Միաժամանակ, Սիկորսկին ընդգծել է, որ Գերմանիան, ինչպես Եվրոպայի մյուս ժողովրդավարական երկրները, Լեհաստանի դաշնակիցն է:

2022 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Երկրորդ աշխարհամարտի սկսվելուց 73 տարի անց, Լեհաստանի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում Գերմանիան շուրջ 1.3 տրլն եվրոյի վնաս է հասցրել իրենց երկրին: Ի պատասխան, Անալենա Բերբոքը հայտարարել էր, որ թեպետ Գերմանիան իր վրայից չի հանում կատարված հանցագործությունների վերաբերյալ պատմական պատասխանատվությունը, սակայն փակված է համարում Լեհաստանին ռազմատուգանք վճարելու հարցը: 1953 թվականին Լեհական ժողովրդական հանրապետության իշխանությունները հրաժարվել էին ռազմատուգանքի վերաբերյալ բոլոր չկարգավորված պահանջներից: 2023 թ․ հունվարին Լեհաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Արկադիուշ Մուլյարչիկը հայտարարել էր, որ Լեհաստանը Գերմանիայից ռազմատուգանքը ստանալու հարցով դիմելու է ՄԱԿ-ին, քանի որ, նրա խոսքով, գերմանական կողմը չի ցանկանում երկխոսել այդ հարցի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում