Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել են։ Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Նա նշել է, որ ինքնաթիռն ընկել է Կորոչանսկի շրջանում՝ բնակավայրից ոչ հեռու գտնվող դաշտում։
«Ռիա Նովոստի» գործակալությունը հրապարակել է ինքնաթիռի կործանման կադրերը։
ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել ուկրաինական հարձակումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն ինքնաթիռի վրա են արձակել 3 հրթիռ։









































