Monday, 08 06 2026
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին

Ապակառուցողական, վտանգավոր «պինգ-պոնգը»

Երեւան է այցելել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Հայտնի է դարձել, որ իր այցից հետո նա չի մեկնելու Բաքու: Սա հետաքրքիր է նաեւ նրանով, որ Երեւանից հետո Բաքու չմեկնեց նաեւ Կովկասի հարցերի ԱՄՆ գլխավոր բանակցող, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լ Բոնոն, որը օրեր առաջ էր Երեւանում եւ բանակցեց Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: Նախօրեին հարցին, թե ինչու Բոնոն չի մեկնել Բաքու, պետքարտուղարության խոսնակ Միլլերը չէր տվել ստույգ պատասխան, ասելով միայն, որ անկախ ամեն ինչից ԱՄՆ շարունակում է խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը եւ կոչ է անում կողմերին շարունակել այն առաջընթացը, որ արձանագրել են վերջին մեկ տարվա ընթացքում:

Ինչու՞ Կլաարը, նրանից առաջ Բոնոն, Երեւան գալիս են, իսկ Բաքու՝ չեն մեկնում: Ասել, թե Ալիեւը զբաղված է ընտրություններով, հազիվ թե լինի լուրջ: Իրականությանն ավելի մոտ է թվում այն, ինչ տարածվել է ոչ պաշտոնական մակարդակով, թե՝ Բաքուն հայտնել է, որ ցանկալի չէ այդ պաշտոնյաների այցը: Սա թերեւս զարմանալի չէ: Ադրբեջանը հրապարակավ հրաժարվել է բանակցել արեւմտյան հարթակներում, հետեւաբար միանգամայն սպասելի ու տրամաբանական է, որ հրաժարվի հայ-ադրբեջանական գործընթացի թեմայով բանակցել արեւմտյան դիվանագետ-պատվիրակների հետ: Հարց է առաջանում սակայն, թե այդ դեպքում նրանք ինչ են բանակցում Երեւանում:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որ պաշտոնական այցով Խորվաթիայում է, այնտեղ հայտարարել է, որ Երեւանը հավատարիմ է բանակցային այդ հարթակների գործընթացին, սակայն ադրբեջանական կողմը կառուցողական չէ եւ նույնիսկ հռետորաբանության մակարդակում ներկայացնում է Հայաստանի տարածքային ամբողջության ու ինքնիշխանության հանդեպ հավակնություններ: Եթե Երեւանը հավատարիմ է արեւմտյան հարթակներին, ապա տրամաբանությունը հուշում է, որ այդ հարթակների «տերերը» պետք է ավելի շատ զբաղված լինեն «անհավատարիմով»՝ Բաքվով: Դրա փոխարեն նրանք գալիս են Երեւան: Մնում է ենթադրել, որ նրանք փորձում են Երեւանից ստանալ համաձայնություններ, որոնք կբավարարեն Բաքվին եւ կնպաստեն բանակցային գործընթացի վերականգնմանը:

Ադրբեջանը օգտվելով միջազգային թեժացող իրավիճակից, անորոշության եւ անկանխատեսելիության աճից, փորձում է գործել ուժի դիրքերից, համոզված, որ դա մարսելու է: Միաժամանակ, այդ հանգամանքը նաեւ «վաճառում» է Ռուսաստանին: Ադրբեջանն ըստ էության այս «պինգ-պոնգը» խաղում է արդեն ավելի քան երեք տարի, իր հաշվին գրանցելով միավորներ: Ընդ որում, ամբողջ խնդիրն այն է, որ տարբեր ձեւակերպումներով, սակայն թե Ռուսաստանը, թե արեւմտյան խաղացողները այդ խաղը դադարեցնելու պատասխանատվությունը դնում են Երեւանի վրա՝ Ռուսաստանը հայտնի հայտարարություններով, իսկ արեւմտյան կողմերը՝ Երեւան այցերով եւ Բաքվի պատասխանատվության հարցը շրջանցելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում