«Հարավային հոսքի» կառուցումը, որ նախատեսված է Սև ծովի հատակով, Ուկրաինայի ցամաքային տարածքով անցնելու դեպքում տնտեսապես աննպատակահարմար կլինի: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Յանուկովիչի այն հայտարարությունը, համաձայն որի՝ առաջարկվում է այդ գազամուղն անցկացնել Ուկրաինայի հարավային շրջաններով:
«Նրանք վաղուց են դա առաջարկում: …Կարելի էր անցկացնել Ղրիմով, դեպի Եվպատորիա, հետո` Սև ծովի հատակով, սակայն ի՞նչ իմաստ կա, եթե դա կարելի է միանգամից ուղիղ գծով անել»,- ասել է Գոլուբևը RIA-Novosti-ին: