Sunday, 21 06 2026
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը

Լավրովը հերքում է Ալիեւին եւ ակնարկում Փաշինյանին

«Ընդ որում, վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»: «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև», հունվարի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա այդ հայտարարությունը փաստացի հերքում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հունվարի 11-ի հարցազրույցում արած հայտարարությունը:

Մասնավորապես, Ալիեւը հայտարարել էր, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն Ռուսաստանը պետք է ապահովի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապի անվտանգությունը: Միաժամանակ, Ռուսաստանը քաղաքական բարձր մակարդակով առաջին անգամ բավականին հստակ հայտարարում է, որ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ չի եղել որեւէ «միջանցքային» պայմանավորվածություն: Բանն այն է, որ Ադրբեջանը փակ շրջանակներում պարբերաբար շահարկել է այդ հանգամանքը, ընդ որում հատկապես Թուրքիայի հետ Հայաստանի քննարկումների ուղղությամբ, այդ կերպ նաեւ Թուրքիային տալով այդ քննարկումներում «միջանցքը» պայման դարձնելու առիթ:

Լավրովը այժմ բաց տեքստով է հայտարարում, որ չի եղել «միջանցքի» որեւէ եռակողմ պայմանավորվածություն: Ինչու՞ է Ռուսաստանը հիմա որոշում անել այդ հայտարարությունը այդօրինակ հստակությամբ: Արդյո՞ք դրա պատճառն այն սառնությունն է, որ ներկայումս նկատվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունում, որի խորքում թերեւս Մոսկվայի դժգոհությունն է Շվեդիայի ՆԱՏՕ անդամության հարցում խորհրդարանի վավերացումն ավարտին հասցնելու վերաբերյալ Անկարայի հավաստիացումներից, որ նախորդ տարեվերջին տրվել են Վաշինգտոնին: Թե՞ Լավրովի հայտարարությունը պայմանավորված է նաեւ Իրանի հետ համապարփակ քննարկումներով եւ Մեծ պայմանագրի նախապատրաստությամբ, որն ըստ Լավրովի գերատեսչության խոսնակ Զախարովայի՝ մտել է եզրափակիչ փուլ:

Իսկ ռուս-իրանական որեւէ մեծ համապարփակ միջպետական պայմանավորվածության եւ դրա փաստաթղթավորման հարցում առանցքային նշանակություն ունեցող գործոններից նաեւ հայ-իրանական սահմանի «աշխարհաքաղաքականության» պահպանումն է, որի մասին բազմիցս արտահայտվել է Թեհրանը: Այստեղ սակայն կա նաեւ մյուս հանգամանքը՝ Նախիջեւան-Ադրբեջան բեռների տարանցման հարցում ՌԴ սահմանապահների վերահսկողության հանգամանքը, որի վերաբերյալ կա արձանագրում նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետում եւ որը հիշեցնում է նաեւ Լավրովը, իր հայտարարության մի մասով հերքելով Ալիեւին, մյուս՝ այդ վերահսկողության մասով թերեւս ակնարկելով Փաշինյանին: Այստեղ հարցի խորությունն ու նրբությունը այն է, որ այդ հանգամանքը դարձյալ՝ ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակության հարց է, որ առանցքային է հենց նույն՝ հայ-իրանական սահմանի աշխարհաքաղաքականության առումով: Ըստ ամենայնի, այստեղ է նաեւ վերջին շրջանում Հայաստանի ուղղությամբ Իրանի դիվանագիտական շփումների աշխուժացման մոտիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում