Friday, 19 06 2026
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան

Պատերազմի ու խաղաղության միջեւ բարակող արահետը

Մեր գործողությունները եւ մեր պաշտպանությունը պետք է լինի լեգիտիմությունը, միջազգային իրավական լեգիտիմությունը, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի հետ գործընթացին եւ Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ ընդդիմության պատգամավորի հնչեցրած հարցին: Հայաստանում կա տարածված համոզում, որ այն, ինչ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջությանը, գտնվում է «միջազգային իրավունքի» պաշտպանության ներքո, ըստ այդմ՝ Ադրբեջանին զսպող էական գործոն է: Ֆորմալ առումով դա այդպես է, եւ ըստ էության, այդպես է թերեւս նաեւ իրականում: Այսինքն, միջազգային իրավունքի սուբյեկտի տարածքային ամբողջություն խախտելը այսպես ասած դյուրին գործ չէ, դյուրամարս չէ:

Բայց, այստեղ կա մի քանի էական հանգամանք: Նախ, պետք է նկատել, որ այն, ինչ մարսելի չէ Ադրբեջանի համար, կարող է մարսելի լինել ավելի զորեղ խաղացողների համար: Ներկայումս չտանք կոնկրետ անուններ, թե ու՞մ եւ ինչի համար կարող է բավարարել Հայաստանի դեմ ադրբեջանական որեւէ ռազմական սադրանքը: Բայց անկասկած է, որ տարբեր սցեննարային կառուցվածքով, սակայն այդօրինակ մոտիվներ առկա են ուժային մի շարք խոշոր կենտրոններում: Այլ կերպ ասած, Ադրբեջանն այս դեպքում լինելու է ընդամենը գործիք:

Իսկ գործիքն օգտագործում են՝ կամ դրա մարսողության հարցն էլ լուծելով, կամ էլ՝ առանց դրա մարսողության մասին առանձնակի անհանգստության: Իսկ Ադրբեջանը, մասնավորապես դրա իշխող կլանները՝ Ալիեւի գլխավորությամբ, անշուշտ ունեն բավականին մեծ միջազգային պարտքեր, անգամ իրենց համար ռիսկային «առաջարկներից» հրաժարվել չկարողանալու համար, եթե անգամ գործ չունենանք պարզապես պարտատերերի հետ փոխշահավետ գործարքի տարբերակ ենթադրող ռիսկի հետ: Դրանից զատ, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը «միջազգային լեգիտիմության» փաստարկից, կամ պարզապես դրանով պայմանավորված հիմնավոր, կամ չհիմնավորված զգուշավորությունից ելնելով արել է հայտարարություններ՝ Ադրբեջանի մի շարք պահանջների հետ կապված, որոնք առնվազն մի զգալի մասով կարող են առնվազն վիճարկելի եւ հարաբերական դարձնել այդ լեգիտիմությունը, ստեղծելով իրականում թվացյալ լեգիտիմության, կամ լեգիտիմ պաշտպանվածության պատրանք: Եվ վերջապես, ժամանակակից փլուզվող աշխարհակարգում միջազգային որեւէ իրավունքի ապավինումը կարող է լինել պարզապես քաղաքական հավկուրություն, ու դա այն դեպքում, երբ կան դա հաստատող բազմաթիվ օրինակներ: Հայաստանն անցնում է պատերազմի եւ խաղաղության խիստ բարակ արահետով, որտեղ անշուշտ պետք է բացառել թե կույր պոռոտախոսությունը, թե միաժամանակ նաեւ արդի միջազգային իրավիճակի հանդեպ «քաղաքական հավկուրությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում