Wednesday, 24 06 2026
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ

Վարչապետը «Մխիթար Սեբաստացի»-ում ներկա է գտնվել ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ներկա է գտնվել կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կրթահամալիրի ավագ դպրոց-հետազոտական վարժարանում սովորողի հետազոտական նախագիծը որոշված է հանրակրթության պետական չափորոշչով, հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով։ 2023-2024 ուսումնական տարվա հետազոտական աշխատանքների պաշտպանությունն սկսվել է 2024թ. հունվարի ճամբարում, շարունակվում է մինչև ուսումնական տարվա ավարտը (շաբաթական մեկ խումբ՝ ըստ սովորողների պատրաստության)։

Ըստ աղբյուրի՝ հունվարի 15-ին հետազոտական աշխատանքով ներկայացել էր սովորողների երկրորդ խումբը։ ՀՀ վարչապետը պաշտպանությանը ներկա էր նրանցից մեկի՝ 10-րդ դասարանում սովորող Դավիթ Մուրադյանի հրավերով։ Դավթի հետազոտական աշխատանքի թեման էր՝ «Ոչ վերբալ հաղորդակցությունը քաղաքականության մեջ»։ Այնուհետև իրենց հետազոտական աշխատանքներն են ներկայացրել նաև այլ աշակերտներ:

Տեղեկացվում է, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել և նշել, որ նմանօրինակ հետազոտական աշխատանքները հետաքրքիր են: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշչով արդեն պարտադիր պայման է դպրոցներում հետազոտական աշխատանքների իրականացումը որպես կրթական պրոցեսի մաս: «Այսօր համոզվեցինք, որ դա ճիշտ որոշում է, և պետք է հետազոտական բաղադրիչը կարևորել: Ընդհանրապես, կարծում ենք, և դա կրթության ոլորտի մեր բարեփոխումների կարևորագույն սեգմենտն է, որ կրթությունը և հետազոտությունը սերտորեն փոխկապակցված են: Այն, ինչ լսեցինք և տեսանք՝ ակնհայտորեն օգտակար է: Նախ, ինչո՞վ ենք մենք հետաքրքրված նման հանդիպումներով և քննարկումներով, որովհետև անընդհատ խոսում ենք, որ մեր կայացրած որոշումների հետևից պետք է գնանք և տեսնենք՝ դրանք ինչպես են արտահայտվում և գուցե լավարկելու, փոխելու անհրաժեշտություն ունենանք: Նաև դա է պատճառը, որ հետաքրքրված ենք նման լսարաններում ներկա գտնվելու հարցում»,- ասել է վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում