Wednesday, 08 05 2024
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը

Երկրի նախագահը հիվանդանոցի պահակ չէ, եղբա՛յր. Պուշկին Սերոբյան

Այսօր իրավապաշտպան Պուշկին Սերոբյանն անդրադարձավ է բանակում տեղի ունեցող իրավախախտումներին և դրանց պատճառներին: Նա ասաց, որ մինչև ասուլիս գալը հետևել է մամուլի հրապարակումներին և զարմացած է, որ մոտ 20 ՀԿ պահանջում են նախագահի հրաժարական, նախարարի հրաժարական, կան նաև, որ առաջարկում են պաշտպանության նախարարին ինքնասպան լինել, ինչը «հակաքրիստոնեական» է: «Երկրի նախագահը հիվանդանոցի պահակ չէ, եղբա՛յր, դու ով ես, ինչի ես պահանջում: 94-ից բանակում կային մահվան դեպքեր, և այն ժամանակ նախագահ էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա երեք տարիների համար; Չպետք է չարաշահել, մենք պետք է իրականությունը նայենք, աշխարհում չկա որևէ բանակ, որ տեղի չունենան դեպքեր: Հարցը արհեստականորեն քաղաքականացվում է, և խախտվում մեր երկրի քաղաքական անդորրը»,- ասաց Պուշկին Սերոբյանը` ավելացնելով, որ ինքը մտահոգություն է ապրում, երբ արժեզրկվում է մեր խոսքը:
Նրա խոսքերով` ընդհանուր դեպքերը նվազել են 7,2 տոկոսով, մահվան ելքերը` 32,2 տոկոսով, ինքնասպանությունների թիվը` 44, 4 տոկոսով:
«Կրիմինոգեն գործոնները նկատի ունենանք: Բանակ են գնում 18-20 տարեկան տղաներ, չկան հարազատները, կարոտ, սիրած աղջիկ, որը կարող է մեղմել այս գործոնը: Եկեք մտածենք` մենք ինչ պայմաններում ենք»,- ասաց Պ. Սերոբյանը և ավելացրեց. «Պետք է քննադատենք, բայց պետք է լինի հստակ առարկայական և ճիշտ քննադատություն, եթե մենք ասում ենք, որ նախարարը մեկ ամսվա ընթացքում միջոցներ չձեռնարկի, ուրեմն պահանջում ենք հրաժարական, մենք հարցը տեղափոխում ենք քաղաքական ոլորտ, սա խախտում է երկրի քաղաքական անդորրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում