Tuesday, 16 06 2026
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ

Զախարովայի հակառուսական «մաստեր-կլասը»

Անհիմն են մեղադրանքները, թե ռուս խաղաղապահները չեն ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Զախարովան: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը հնարավոր է գնահատելլ որպես հակառուսականության «մաստեր-կլաս»: Այդ բնորոշումը թող չհարուցի տարակուսանք, որքան էլ թվում է, թե Զախարովան անում է հակառակը՝ փորձում է պահել ռուս խաղաղապահների դեմքը, Ռուսաստանի դեմքը: Բայց, նրա այդ փորձի այսպես ասած ինտելեկտուալ պաշարն այնպիսին է, որ նախատեսված է թերեւս անդառնալի տգիտության համար:

Այսինքն, անդառնալի տգիտության պարագայում է հնարավոր միայն ընդունել ու մարսել Զախարովայի «անհամաձայնությունը» այն գնահատականին, որ ռուս խաղաղապահները չեն ապահովել Արցախի հայության անվտանգությունը: Բանն այն է, որ ցանկացած բանական մարդու համար կասկածից վեր է, որ Արցախի հայության անվտանգություն ձեւակերպումը նշանակում է անվտանգ կենսագործունեություն իր բնօրրանում, իր մշտական բնակության, կենսագործունեության տարածքում: Այլապես, կխոսվի Արցախի բնակչությանը իր կենսագործունեության, իր բնօրրանի տարածքից «անվտանգ տեղափոխելու» մասին: Ընդ որում, նույնիսկ այդ հարցում ռուս խաղաղապահները չեն եղել այսպես ասած արդյունավետ դերակատար, որովհետեւ Արցախի հայության տեղահանումը իրականացվել է հազարավոր զոհերի գնով՝ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհեր, հետո արդեն ներքին խուճապի հետեւանքով բենզինի պահեստի պայթյունի հետեւանքով զոհեր, ճանապարհի խցանումներին մոտ 7 տասնյակի հասնող զոհեր:

Այդպիսով, ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում չի ապահովել Արցախի հայության բնականոն եւ անվտանգ կենսագործունեություն իր բնօրրանում, եւ չի ապահովել անգամ անվտանգ տեղափոխություն դեպի Հայաստան: Ակնառու է, որ այդ առնչությամբ հնչող դժգոհությունը, քննադատությունը, դիտողությունը ոչ միայն անհիմն չէ, այլ միանգամային հիմնավորր է, որովհետեւ ահազանգերը, տագնապալի առաջիին ազդանշանները դրսեւորվել եւ հնչել են դեռեւս հենց 2020 թվականից: Ի վերջո, ադրբեջանցի դիպուկահարը միանգամայն անպատիժ ձեւով խոցել է ռուս խաղաղապահի հարեւանությամբ տրակտորի վրա աշխատող արցախցուն: Մյուս կողմից, ինչի մասին է խոսքը, երբ ադրբեջանցիները անպատիժ ձեւով սպանել են նաեւ ռուս խաղաղապահների՝ նույն սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ընթացքում:

Այդպիսով, ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը տրվող գնահատականներն ու դժգոհությունը «անհիմն» որակելը այլ բան չէ, քան պարզապես լսարանի տգիտության կանխավարկածով փորձել «դեմքի լավ արտահայտություն ապահովել վատ խաղի պայմաններում»: Իսկ, քանի որ լսարանը տգետ չէ, բնականաբար Զախարովայի այդ փորձերը ստանում են համարժեք ընկալում, ինչը նշանակում է, որ դրանք ոչ միայն չեն նպաստում Ռուսաստանի քաղաքական հեղինակության վերականգնմանը, այլ հակառակը՝ էլ ավելի են խորացնում դրա անկումը, դրա վանող բնույթը: Անկում, ինչի գլխավոր պատասխանատուներից մեկը բնականաբար Զախարովայի ներկայացրած գերատեսչությունն է՝ իր հայազգի ղեկավար Սերգեյ Վիկտորի Քալանթարյան-Լավրովի գլխավորությամբ:

Այդ ամենը, անշուշտ բոլորովին չի արդարացնում այն պատասխանատվության՝ առաջնային պատասխանատվության տապալումը, որ Արցախի անվտանգության եւ ճաատագրի հարցում թույլ են տվել Արցախի եւ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունները, վերնախավերը, թե ընդհուպ առ այսօր պաշտոնավարող, թե՝ նախկին: Բայց, դա արդեն այլ թեմա է, եւ պատասխանատվությունների հարցում, ինչպես կասեր Զախարովայի ամենավերադասը՝ պետք է զանազանել կոտլետններն ու ճանճերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում