77-ամյա մի չինուհի մերկացել է դատարանի առաջ` բողոքելով իր տան քանդման դեմ: Ավելին` նա այս քայլին առաջին անգամ չէ, որ դիմում է: Սակայն իշխանությունները չեն փորձում լուծել ծեր կնոջ խնդիրները և վերանայել նրա դատական հայցը: Կինը նշում է, որ ինքը չի ստացել անհրաժեշտ փոխհատուցումը: Նա մի քանի անգամ պարտվել է դատարաններում, և ուրիշ այլ տարբերակ չի տեսնում, քան պայքարել մերկանալու միջոցով:
Այս մասին հաղորդում է Newsru.com կայքը: France 24-ը գրում է, որ փոխհատուցումներ չտրամադրելու կամ թերի տրամադրելու պրակտիկան շատ է տարածված Չինաստանում, և նման դեպքերում երբեմն բանը վերջանում է ինքնասպանությամբ, ինչն ապացուցելու համար բերվում են օրինակներ:











































