Friday, 26 04 2024
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»

Դա ՕՈՒՆ-ի՞զմ է, թե՞ դաունիզմ

«Բարդ գիտելիքներ» ՕՈՒՆ-ի վերաբերյալ
2010թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 472.2 մլն դոլար, որը 2009թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 9.5%-ով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 348.7 մլն դոլար և նվազել 9.3%-ով:
Այս մասին ասվում է ԱՎԾ նախօրեին հրապարակած զեկույցում: Ընդ որում, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել էր 35.4 %-ով: Այսինքն` եթե 2008թ. առաջին երեք եռամսյակների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է մոտ 600 մլն դոլար, ապա 2009-ի առաջին երեք եռամսյակներում այն կազմել է մոտ 380 մլն դոլար, իսկ 2010թ.` 349 մլն դոլար:
Եվ թեև օտարերկրյա ներդրումները Հայաստանում գնալով նվազում են, սակայն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու վերաբերյալ համաժողովների ու սեմինարների թիվը գնալով աճում է: Հենց այն օրը, երբ ԱՎԾ-ն հրապարակեց այս տվյալները, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հերթական դասախոսությունն էր կարդում Զարգացման հայկական գործակալության կազմակերպած «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» թեմայով համաժողովի ժամանակ: Նրա խոսքերով, որոշվել է հետազոտություն իրականացնել` Հայաստանում օտարերկրյա ներդրումները խթանելու ուղղություններ գտնելու համար: «Այն ոլորտներում, որտեղ ներգրավել են օտարերկրյա ուղղակի ներդրումներ, կան լուրջ հաջողություններ ինչպես աճի, այնպես էլ գիտելիքի և տեխնոլոգիաների վերափոխման, արդիականացման առումով: Սակայն մի քանի մղոն վազքուղու ճանապարհից Հայաստանն անցել է ընդամենը առաջին մղոնը, մինչդեռ հաջորդ մղոններն անցնելու համար ավելի բարդ գիտելիքներ են պահանջվում», – ասել է նախարարը: Բայց մինչև Ներսես Երիցյանը կհետազոտի ներդրումների ներգրավմանը խոչընդոտող հանգամանքներն ու «բարդ գիտելիքներ» ձեռք կբերի այս առումով` ներդրումները կենտրոնանում են և ուղղվում դեպի Վրաստան: Այս տարվա երեք եռամսյակների վերաբերյալ Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ տվյալներ դեռ չկան, սակայն ինչպես 2008-ին, այնպես էլ 2009-ին Վրաստանում կատարված արտասահմանյան ուղղակի ներդրումները մոտ 1.8 անգամ գերազանցել են Հայաստանի համապատասխան ցուցանիշը:
Ինչ վերաբերում է Հայաստանում կատարվող ՕՈՒՆ-ին` ըստ երկրների, ապա նշենք, որ այս առումով ամենախոշորը շարունակում է մնալ Ռուսաստանը` 148 մլն դոլար հունվար-սեպտեմբեր ամիսներին: Ընդ որում, եթե ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում նվազել են 9.3%-ով, ապա Ռուսաստանի կողմից իրականացվածները այս ընթացքում աճել են 21.3%-ով: Այս հանգամանքը թերևս հեշտ է բացատրել. ռուսական ներդրումները պայմանավորված են Հայաստանում գործող հեռահաղորդակցության ոլորտի երկու օպերատորների, ինչպես նաև մի շարք այլ ռազմավարական նշանակության խոշոր ընկերությունների առկայությամբ: Իսկ հեռահաղորդակցության մյուս օպերատորի` «Օրանժ Արմենիայի» շնորհիվ Ֆրանսիան դարձել է Հայաստանում ներդրումներ իրականացնող երկրորդ խոշոր պետությունը (116 մլն դոլար այս տարվա հունվար-սեպտեմբերին), թեև ֆրանսիական ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 20%-ով: Հայաստանում երրորդ խոշոր ներդրում իրականացնող երկրի պարագան էլ շատ հստակ է` Արգենտինա` կապված արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Զվարթնոց» օդանավակայանի հետ: Արգենտինայից ներդրումները այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 26 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով ավելի քան 31%-ով: Նմանապես` պայմանավորված Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող գերմանական «Քրոնիմետ» կազմակերպության առկայությամբ` թվով չորրորդ խոշոր ներդրողը Գերմանիան է` ավելի քան 21 մլն դոլար, ինչը 2.1 անգամ գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Սա ևս շատ հստակ բացատրություն ունի. հանքարդյունաբերական արտադրանքների գները համաշխարհային շուկայում աճում են, ոլորտն աշխուժանում է, և ներդրումները մեծանում են: Մնացած բոլոր երկրների ներդրումները ՀՀ-ում աննշան են:
Այսպիսով, ընդհանուր առմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների հետ կապված ամեն ինչ շատ հստակ է` գործունեության ծավալով օտարերկրյա մոտ 10 խոշոր ընկերություններ, կախված իրենց տնտեսական կարողություններից ու համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակից, ավելացնում կամ պակասեցնում են Հայաստանում գտնվող իրենց ընկերություններում ներդրումները` համապատասխանաբար ավելացնելով կամ պակասեցնելով Հայաստանում կատարվող ՕՈՒՆ-ի ցուցանիշը: Եվ այս ամենը ոչ մի կապ չունի Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչության կամ ոչ գրավչության հետ:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում