Tuesday, 16 06 2026
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ

3.945.010 դրամ՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին․ Մի դրամի ուժը հունվարին կուղղվի «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամին

Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Դեկտեմբերին ընկերությունների հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները»՝ 3.945.010 դրամ, այս ամիս ուղղվում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

Տարին ամփոփելով՝ IDBank-ի և Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է, որ հասցրել են աջակցել մեկ տասնյակից ավելի նախաձեռնության ու հիմնադրամի։ «Միայն 2023 թվականի ընթացքում ավելի քան 40 միլիոն դրամ ուղղել ենք ամենատարբեր նախաձեռնություններին՝ առողջապահական, կրթական ծրագրերի, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության նախաձեռնությունների», – նշում է Տաթևիկ Վարդևանյանը։

2024 թվականի հունվար ամսվա ընթացքում կուտակված «մի դրամները» կուղղվեն «Հայ մայրեր» հիմնադրամին։ Հիմնադրամի տնօրեն Նարինե Մանուկյանի խոսքով՝ «Մեր և Իդրամի համագործակցությունն ունի տարիների պատմություն և շատ ուրախ ենք, որ այս ամիս նույնպես հնարավորություն ընձեռնվեց աշխատել մեր գործընկերների հետ՝ հանուն հարյուրավոր երեխաների առողջական խնդիրների բարելավման։ Ծրագիրը մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև այս տարի վերականգնողական բուժմանը նաև ներգրավել ենք Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող երեխաներին, ովքեր նույնպես ունեն վերականգնողական բուժման կարիք։ “Երազի տուն 1” և “Երազի տուն 2” մանկական վերականգնողական կենտրոններում նրանք անվճար ստանալու են վերականգնողական թերապիաներ»,- ասել է Նարինե Մանուկյանը։

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ առանց լրացուցիչ գումար ծախսելու։ Դրա համար պարզապես պետք է կատարել Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն բարի գործերին։

Ի դեպ՝ «Մի դրամի ուժն» իր գործունեության ողջ ընթացքում մի քանի տասնյակ նախաձեռնության է ուղղել ավելի քան 150 մլն դրամ՝ նպաստելով մեր երկրի ամենատարբեր ոլորտների զարգացմանն ու մեր մարդկանց համար ավելի որակյալ ապագա կառուցելուն։

2023 թվականին «Մի դրամի ուժը» ուղղվել է․

  • «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Տալենտում» ծրագրին՝ 3․008․215 դրամ
  • Արևային ջրաջեռուցիչներ Արցախի գյուղական համայնքներին՝ 6․463․511 դրամ
  • Պատերազմի մասնակիցների ներուժի բացահայտման ծրագրին՝ 3․389․788 դրամ
  • Կյանքի ճանապարհ հասարակական կազմակերպությանը՝ 3․520․698 դրամ
  • Հայորդի ճամբարին՝ 3․482․779 դրամ
  • Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին՝ 3․480․466 դրամ
  • ՍՕՍ – Մանկական գյուղերին՝ 3.500.572 դրամ
  • Հայքն՝ Աշխարհին նախաձեռնությանը՝ 3․397․784 դրամ
  • Հայորդի Արցախ նախաձեռնությանը՝ 3.580.216 դրամ
  • Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին՝ 3․588․848 դրամ
  • Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ 3.945.010 դրամ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում