Նիգերիայի կառավարությունը ստիպված է եղել հանգստացնել ժողովրդին` հավաստիացնելով, որ հեռախոսային և ոչ մի զանգ չի կարող սպանել մարդուն: Մինչ այդ երկրի ողջ տարածքով ուղարկվել էր մի կարճ հաղորդագրություն, համաձայն որի` մարդիկ կմահանան, եթե զանգեն 09141 համարով: Նիգերիայի հեռահաղորդագրության հանձնաժողովը նույնիսկ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Կառավարությունում նշում են, որ այսօրինակ սադրանքները նախատեսված են ցածր կրթությամբ և կառավարության նկատմամբ քիչ հավատ ունեցող մարդկանց համար: Մինչ այդ եղել են դեպքեր, երբ կարճ հաղորդագրություններով զգուշացվել է, թե անապատային փոշոտ անձրևը կարող է այրել մարդկանց մարմինը:










































