Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

ՀՌՀ նախագահը «Ռադիո Սպուտնիկ»-ի պատվիրակությանն է ներկայացրել «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության լիցենզիայի գործողությունը կասեցնելու պատճառները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունվարի 5-ին ընդունել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային գործակալության գործադիր տնօրեն, «Радио Sputnik» ընկերության գլխավոր խմբագիր, ՌԴ Նախագահին կից «Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի» անդամ Կիրիլ Վիշինսկուն և «Радио Sputnik»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդարենկոյին, վերջիններիս խնդրանքով:

Այս մասին տեղեկացնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ ողջունելով նրանց այցը Հայաստան, ՀՌՀ նախագահը կարևորել է միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ դաշնակցային Ռուսաստանի, լրատվամիջոցների հետ:

Հանդիպման առիթը Հանձնաժողովի որոշումն էր՝ 30 օրով կասեցնելու «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը:

Տ. Հակոբյանն ընդգծել է, որ այդ որոշումը փաստարկված է և իրավական առումով անխոցելի` շեշտելով անթույլատրելիությունը ՀՀ տարածքում սփռելու «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարը, որը լի էր հերյուրանքներով, բամբասանքներով, զրպարտություններով, Հայաստանի Հանրապետության հանդեպ վիրավորանքներով, կեղծ ու չճշտված տեղեկատվությամբ:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ կարգավորող մարմնի կայացրած որոշման վերաբերյալ ռուսական կողմի արձագանքները զարմանք են առաջացնում և չեն համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ոգուն: Նա փոխանցել է ռուսաստանցի գործընկերներին Հանձնաժողովի տեսակետը, որ «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողության վերականգնման համար դեռևս նախադրյալներ չկան, քանի որ, ո՛չ «ՏՈՍՊԱ»-ն, ո՛չ «Радио Sputnik»-ը «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել:

Կ. Վիշինսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության և անկեղծ զրույցի համար և ներկայացրել հանդիպման համատեքստում իրենց մոտեցումները։ Նա կարևորել է, որ կարգավորող մարմնի կողմից վարչական վարույթ հարուցելուց անմիջապես հետո տվյալ հաղորդաշարը հեռացվել է ռադիոընկերության եթերացանկից, և հետագայում «Sputnik Армения»-ն խմբագրական քաղաքականությունը մշակելու և իրականացնելու է՝ հիմքում ունենալով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխան պետությունների դաշնակցային, փոխհարգալից համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրության տիրույթում գտնվող այլ հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում