Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում կձևավորվեն Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ

2023 թվականին ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումների նոր կառուցվածքի և կազմակերպչական ձևի սահմանման նպատակով իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ՝ Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման ուղղությամբ։

Այդ մասին տեղեկացրել է ՆԳ նախարարությունն իր պաշտոնական կայքում։

Նշվում է, որ ձևավորվող Քրեական ոստիկանությունը իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների օպերատիվ կանխարգելման, դրանց հայտնաբերման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումներ։ Նշված ստորաբաժանումներում ստեղծվելու են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով՝ կիրառելով քրեաբանական ուսումնասիրությունների միջազգային պրակտիկայում առկա թվային տեխնոլոգիաները:

«Ստորաբաժանումները հագեցված են լինելու հատուկ սարքավորումներով համալրված տրանսպորտային միջոցներով, ստացիոնար կիրառման և դյուրակիր տեխնիկական միջոցներով (ռադիոկապ, պլանշետներ, GPS սարքավորումներ), տեղեկատվական շտեմարաններում օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալների կուտակման գործուն մեխանիզմների ներդրման և փոխկապակցված տեղեկատվական շտեմարաններին մատչելի հասանելիության հնարավորությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով։ Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ լուծարվելու են մարզային վարչությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն՝ Այս ողջ գործընթացների արդյունքում հունվարի 3-ին Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարությունը հայտարարել էր միասնական ընդունելություն-մրցույթ։

Ձևավորվող Համայնքային ոստիկանությունը, կենտրոնական ապարատի գլխադասային ծառայության համակարգման ներքո, գործելու է համայնքային մակարդակում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են համայնքային ստորաբաժանումներ։
Ծառայությունը բոլոր ուղղություններով իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։

Ստորաբաժանմանը վերապահվելու է նաև ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթ:

Վերաիմաստավորման համատեքստում Համայնքային ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս են բերվելու ոստիկանության խնդիրներին ոչ բնորոշ այլ լիազորությունները։ Հաստատվելու է համայնքային ոստիկանին ներկայացվող հմտություններին ու կարողություններին վերաբերող պահանջների շրջանակը։ Ներդրվելու են ինչպես համայնքային ոստիկանի աշխատանքի գնահատման ու մշտադիտարկման, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ տեղեկությունների թվային փոխանցման համակարգեր։ Ապահովվելու են տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների և համակարգերի միավորումն ու փոխկապակցվածությունը: Համայնքային ոստիկանությունը նույնպես հագեցած է լինելու հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։

«Թե՛ Համայնքային, թե՛ Քրեական ոստիկանության ստորաբաժանումները չեն ունենալու զանգվածային միջոցառումների սպասարկման ուղղակի գործառույթ. այն վերապահվելու է Ոստիկանական գվարդիային»,- ասված է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում