Sunday, 21 06 2026
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները

Այն, ինչ շատերն ահազանգում էին 2018-ի մայիսից հետո

Երևանի ավագանին հաստատեց կենտրոնի բեռնաթափման պատճառաբանությամբ Երևանում ավտոկայանատեղիի՝ «կարմիր գծերի» տարեկան վճարը մի քանի անգամ թանկացնելու, 12.000 դրամից 160.000 դրամի հասցնելու որոշումը: Անդրադարձիս նպատակը, սակայն, որոշման ռացիոնալությունը, հիմնավորվածությունը, անգամ քաղաքացիների հանդեպ ազնվության, պարկեշտության, մասնագիտական բարեխճության կամ քաղաքական բարոյականության աստիճանը քննարկելը չէ:

Պատկերացնենք, որ այդօրինակ մի որոշում էր կայացնում այսպես ասած նախկին իշխանությունը: Թերևս բարդ չի լինի պատկերացնել, թե ինչպիսի քաղաքացիական ակտիվ կձևավորվեր այդ որոշման դեմ, ինչպիսի ակցիաներ, ֆլեշ-մոբեր, հանրահավաքներ, պերֆորմանսներ և բողոքի ու ընդվզման այլ գործողություններ կկազմակերպեր այդ ակտիվը: Ի վերջո կան այլ թեմաներով օրինակների նախադեպեր՝Մաշտոցի պուրակ, տրանսպորտի թանկացում, մի շարք այլ մեծ ու փոքր թեմաներ: Այսօր, սակայն, չկա որևէ այդպիսի ընդվզում ու բողոք: Ավելին, նախկինում այդ բողոքի մասնակիցների, կազմակերպիչների, նախաձեռնողների և առաջնորդողների մի զգալի մասը ներկայումս իշխանություն է:

Անդրադարձիս նպատակը հենց այդ խնդրի շոշափումն է, որի վերաբերյալ մի շարք արձանագրումներ արվել են դեռևս 2018 թվականից հետո, երբ, այսպես ասած, քաղաքացիական հանրության շատ ներկայացուցիչներ այս կամ այն կերպ, ուղղակի, թե անուղղակի հարեցին նոր իշխանությանը, կազմեցին դրա մաս: Այդ ժամանակ, հետհեղափոխական առաջին քննարկումների թեմաներից մեկն էլ հենց այդ էր՝ի՞նչ պետք է լինի քաղաքացիական հանրության ճակատագիրը, եթե այդ հանրության այսպես ասած առավել ակտիվ անդամների, խմբերի մի մասը փաստացի դարձավ քաղաքական իշխանության մաս: Ինչ խոսք, այդ պրոցեսը կարող էր որոշակիորեն դիտվել օբյեկտիվ՝ հաշվի առնելով այն, թե ինչ գործընթացներ ծավալվեցին ու զարգացան ապրիլ-մայիսին: Բայց, այդուհանդերձ, միանգամայն օբյեկտիվ էր նաև հնչող ահազանգը՝ քաղաքացիական հանրույթի տարալուծման, քաղաքական տրանսֆորմացիայի առնչությամբ, հատկապես այն դեպքում, երբ տվյալ պահին Հայաստանի քաղաքացիական հասարակություն ասվածը ինստիտուցիոնալ կայացածությամբ և այսպես ասած ավանդույթներով ամենևին էլ առաջ չէր քաղաքական համակարգից և ինստիտուտներից: Հետևաբար, ակտիվ անձերի և խմբերի առումով դառնալով քաղաքական իշխանության անմիջական մասնակից կամ հարող, այդ հանրությունը փաստացի «գոլորշիանալու» էր հետագա քաղաքական գործընթացների մեջ, ընդ որում՝ոչ միայն անհատապես, այլ նաև իբրև երևույթ:

Հետագա տարիներն ու ընթացքը հաստատեցին այդ մտահոգությունների հիմնավորվածությունը: Ներկայումս ակնառու է, որ Հայաստանում այսօր կա քաղաքացիական ինստիտուցիոնալ հանրույթի վերականգնման խնդիր, որքան էլ, իհարկե, հարաբերական կարող է համարվել նախկինում այդպիսի կայացած հանրույթի գոյության փաստը: Հակառակ պարագայում, այդ հանրույթը, իհարկե, քաղաքական, թեկուզ հեղափոխական գործընթացների արդյունքում չէր տարալուծվի քաղաքականության մեջ, այլ կմնար դրանից վերև, նույնիսկ կդառնար քաղաքական պրոցեսների մի ուժեղ վերահսկող սուբյեկտ, մեխանիզմ, ինչի շնորհիվ, անկասկած, բոլորովին այլ որակական ընթացք կունենար հետհեղափոխական ժամանակահատվածը: Բայց ցավալի է նաև այն, որ այսօր թերևս ամենաանբարենպաստն է այդ խնդրի լուծման միջավայրը, որովհետև գործնականում կա իհարկե շահառու իրականություն՝այդպիսի հրատապ անհրաժեշտություն ենթադրող իրականություն, բայց չկան այդ իրականության մեջ տվյալ խնդրի շահառու քաղաքական շատ, թե քիչ ազդեցիկ սուբյեկտներ, որոնց շահերն օգտագործելը կարող էր լինել խնդրի լուծման գործընթացն առաջ մղելու մի հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում