ԱՄՆ-ը հայտարարել է, որ Պակիստանում ամերիկյան անօդաչու ինքնաթիռը ոչնչացրել է «Ալ-Կաիդայի» մասնաճյուղերից մեկի առաջնորդ Աբու Հաֆս Ալ-Շահրիին:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, Աբու Հաֆս Ալ-Շահրին, ով ծնունդով Սաուդյան Արաբիայից է, սպանվել է այսպես կոչված` «Ցեղերի տարածք» հատվածում, որը գտնվում է թալիբների վերահսկողության տակ` Պակիստանի հյուսիս-արևմուտքում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Պակիստանում սպանվել էր «Ալ-Կաիդայի» առաջնորդներից ևս մեկը` Աթիաh Աբդ Ալ-Ռահմանը, իսկ սեպտեմբերի 9-ին Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում տեղի իշխանությունների կողմից ձերբակալվել էր «Ալ-Կաիդայի» մեկ այլ պարագլուխ` Յունիս Մաուրիտանին:











































