Շվեյցարիայում վերջին շրջանում կտրուկ աճել քաղաքացիների կողմից մանկապիղծ հոգևորականների դեմ ոստիկանությանը հասցեագրված դիմումների քանակը: Ինչպես հաղորդում է BBC-ն` հղում անելով տեղի կաթոլիկ հոգևորականների առաջնորդներին, 2010 թ. 150 նման դիմում է ներկայացվել ոստիկանություն, մինչդեռ 2009 թ. դիմումների քանակը 10 անգամ ավելի քիչ է եղել:
Երեխաների հանդեպ կաթոլիկ հոգևորականների սեռական ոտնձգությունների բազմաթիվ դեպքեր տեղի են ունեցել տարիներ առաջ` նշում են հոգևորականները, սակայն որևէ բողոք ժամանակին չի ներկայացվել և այդ դեպքերի մասին հայտնի է դարձել միայն 2010 թվականին: