Wednesday, 10 06 2026
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Ռուբեն Վարդանյանն իրեն մեղավոր է զգում

Այսօր ռուսաստանցի ամենահայտնի հայ գործարարներից մեկը` Ռուբեն Վարդանյանը, հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Նա պարբերաբար հանդես է գալիս բարեգործական և կրթական ծրագրերով, սակայն միշտ չէ, որ հայաստանյան հասարակությունը այդ ծրագրերը միանշանակ է ընդունում:

Այսպես՝ Դիլիջանում միջազգային դպրոց ստեղծելու նրա նախագիծը, որն այսօր էլ ընթացքի մեջ է, արժանացավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնության քննադատությանը»։

«Կարծում եմ՝ այստեղ կա մեր մեղավորությունը, որ հասարակությունը մեզ սխալ է հասկացել: Մենք ընդամենը մասնավոր միջազգային դպրոց ենք կառուցում, որտեղ պետք է սովորեն ոչ միայն հայ երեխաները, այլ նաև արտասահմանցիներ, և ինչպես ընդունված է ամենուր` կրթությունը այդ դպրոցում անգլերեն լեզվով է լինելու, հակառակ դեպքում` արտասահմանցու չես բերի Դիլիջան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Իսկ ինչ վերաբերում է հայոց լեզվին, ապա սա լուրջ խնդիր է, և այս խնդրով պետք է ամենայն լրջությամբ զբաղվել, պետք է մեծ ներդրումներ անել, որպեսզի կարողանանք պահպանել հայերենը»,- ասել է նա:

Ամեն դեպքում, այսօր արդեն դպրոցը կառուցվում է, և Վարդանյանը հույս է հայտնում, որ 2013 թվականի սեպտեմբերին կրթօջախն իր դռները կբացի առաջին աշակերտների առջև:

Ռուբեն Վարդանյանը նաև շարունակում է «Տաթև» ծրագիրը, մասնավորապես` առաջիկայում այստեղ սրճարան է բացվելու, քանի որ ճոպանուղուն սպասող մարդկանց մեծ հերթեր են գոյանում և մարդիկ հնարավորություն կունենան այդ ժամերն անցկացնել ավելի հարմարավետ պայմաններում:

«Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատերը բարեգործական ծրագրեր է իրականացնում նաև Ղարաբաղում, մասնավորապես` նա անձամբ օգնում է 250 ղարաբաղցի երիտասարդ ընտանիքների, և արդեն, ինչպես ինքն է ասում, «280 ղարաբաղցի երեխա ունի»:

«Խնդիրն այն է, որ Ղարաբաղում հնարավորինս շատ երեխա ծնվի` սա է այս ծրագրի նպատակը»,- ասել է նա:

Մոսկվայում տարբեր հայերի կարելի է հանդիպել` տարբեր երկրներից, և նրանցից շատերն են ասում, որ կուզենան օգնել Հայաստանին, կուզենան լուրջ ներդրումներ կատարել, սակայն չեն հավատում, որ Հայաստանում կարելի է անվտանգ բիզնես անել, և որ եթե ամեն ինչ օրինական լիներ, իրենք ավելի ակտիվ կլինեին: Ռուբեն Վարդանյանն ասում է, որ իրականում ամեն ինչ մարդուց է կախված, և միշտ էլ կարելի է հազար ու մի պատճառ գտնել ինչ-որ բան չանելու համար:

«Իհարկե, Հայաստանում կան խնդիրներ, և ամենևին էլ իդեալական պայմաններ չեն բիզնեսի համար, սակայն ցանկության դեպքում կարելի է բոլոր դժվարությունները հաղթահարել. սա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Վարդանյանը, ով Ռուսաստանի ամենահայտնի ֆինանսիստներից է և Ռուսաստանի արժեթղթերի շուկայի հիմնադիրը, վստահեցնում է, որ Հայաստանում տնտեսությունը թեև դանդաղ, բայց զարգանում է, և առաջխաղացում այսօր կա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` իսկ անկախության 20-ամյակի տոնի նախօրեին ինչպե՞ս կամփոփեք անցած տարիները, Վարդանյանը պատասխանել է. «Եթե անկեղծ լինենք, ապա մենք պետք է հպարտանանք, քանի որ շատ բաների ենք հասել այս 20 տարիներին` հաղթել ենք պատերազմում, կարողացել ենք հաղթահարել սարսափելի երկրաշարժի հետևանքները, կարողացել ենք պետականություն կառուցել, երբ 800 տարի այն չունեինք: Մենք շատ թանկ գին ենք վճարել` խոսքն այն մասին է, որ այս տարիներին Հայաստանից շատ-շատերն են մեկնել: Գիտեմ, որ այսօր էլ կան նման տրամադրություններ, գիտեմ, որ այսօր էլ շատերն ուզում են մեկնել Հայաստանից, և Հայաստանը ծաղկուն երկիր կլինի միայն այն դեպքում, երբ հայաստանցի երիտասարդը իր ապագան տեսնի հենց Հայաստանում: Սա է ամենակարևորը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում