Wednesday, 24 06 2026
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը

Դեմենցիան՝ Հայաստանում․ հիվանդության կանխարգելման ծրագիր և նախատեսվող գործողություններ

Ինչ է դեմենցիան

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է դեմենցիա ունեցող  անձանց թվի աճի միտում։ Դեմենցիան հավաքական տերմին է, որը ներառում է հիշողությունն ու վարքը խաթարող 100-ից ավելի ուղեղային հիվանդություններ, խանգարումներ ու վիճակներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության  տվյալների համաձայն՝  աշխարհում կա դեմենցիա ունեցող մոտ 45 միլիոն մարդ։ Ակնկալվում է, որ մինչև 2050թ. դեմենցիա ունեցողների թիվը կհասնի ավելի քան 131 միլիոնի։ Դեմենցիան, լինելով ձեռքբերովի և ծերունական ու նախածերունական շրջանում հանդիպող հիվանդություն,  դասակարգվում  է որպես հոգեկան խանգարում և դրսևորվում է կոգնիտիվ խանգարումներով։  Այն պայմանավորված է գլխուղեղի կեղևի ապաճմամբ և ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր հյուծմամբ։ Դեմենցիան տարբեր մարդկանց դեպքում տարբեր է դրսևորվում, հիվանդության նախանշանները, ախտանիշներն անցնում են զարգացման երեք փուլ՝ թեթև, միջին և ծանր։ Դեմենցիայի դրսևորման ժամանակ անձն ունենում է հիշողության խնդիրներ, ապակողմնորոշված է լինում, սրվում են նաև բնավորության որոշակի գծեր, նկատվում է ագրեսիվ պահվածք։ Ամբողջ աշխարհում դեմենցիայի ամենաշատ տարածված տեսակը Ալցհայմերի հիվանդությունն է, որին հաջորդում է անոթային դեմենցիան, որն ի դեպ բավականին մեծ տարածում ունի նաև Հայաստանում։

Հատկանշական է, որ «Դեմենցիա» և «Ալցհայմեր»տերմինները հաճախ փոխարինում են միմյանց, սակայն իրականում դրանք տարբեր իմաստներ ունեն: Ինչպես նշեցինք դեմենցիան հատուկ հիվանդություն չէ, այլ տերմին, որն օգտագործում են տարբեր տեսակի ընդհանուր ախտանշանների համար: Այնինչ Ալցհայմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված տեսակն է: Այս հիվանդության ժամանակ վնասվում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է սովորելու ունակության համար։ Փոփոխություններ են նկատվում հիշողության, մտածելու, դատելու ունակություններում։ Երբ հիվանդությունը զարգանում է, նկատվում են նաև վարքագծային և լեզվամտածողական փոփոխություններ։

Հասարակության մեջ տարածում ունի այն համոզմունքը, որ դեմենցիան զուրկ է բնորոշ ախտանշաններից, ուստի այն հնարավոր չէ հայտնաբերել վաղ փուլերում, սակայն նման ախտանշաններ, այնուամենայնիվ, գոյություն ունեն: Այդ ախտանիշների թվին են դասվում խնդիրներ կապված կարճ հիշողության հետ, խնդիրներ շփման մեջ, տրամադրության կտրուկ տատանումներ, աշխուժության նվազում, ժամանակի, տարածության զգացողության կորուստ, խնդիրներ կապված կենտրոնանալու հետ և այլն։

Դեմենցիան՝ Հայաստանումերկրում առաջարկվող հնարավորությունները

Հայաստանն իր յուրահատուկ մշակութային, ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական առանձնահատկություններով  ևս զերծ չէ դեմենցիայի աճող տարածվածությունից։ Հայաստանը, ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, բախվել է բնակչության ծերացման, հասարակության իզոլացման խնդիրներին, ինչի պատճառով էլ ավելանում են նաև դեմենցիա ունեցող մարդիկ։  Հիվանդության տարածման պատճառներից մեկն էլ զարգացող տեխնոլոգիաներն են, որոնք ամեն ինչ անում են ուղեղի փոխարեն, օրինակ մարդիկ դադարել են ճիգ գործադրել և հիշել իրենց անհրաժեշտ ինֆորմացիան, ինչի պատճառով էլ ուղեղի ունակությունները ապաճում են։ Հիվանդության տարածման պատճառներից են նաև սոմատիկ հիվանդությունները, որոնք ունենում են խրոնիկ ընթացք՝ հանգեցնելով դեմենցիայի, ցայտուն օրինակ են անոթային խնդիրները, զարկերակային բարձր ճնշումը։ Խոցելի խմբում են նաև ծխելուց, ալկոհոլից կախվածության վարքագիծ ունեցող մարդիկ։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ Հայաստանում  առաջին անգամ մշակվել է տարեցների համար դեմենցիա հիվանդության կանխարգելման ազգային ծրագիր, որն Առողջապահության նախարարության՝ 2023-26թթ. ռազմավարության մասն է դարձել ։ Ծրագիրը մշակվել է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության աջակցությամբ, որն էլ  2022թ. հունիսի 1-ից Հայաստանում առաջին անգամ իրականացնում է «Առողջ ուղեղի հայկական ծրագիրը»․ Երևանում և մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ 40-ից բարձր տարիքի անձանց 35,7%-ն ունի այս կամ այն տեսակի կոգնիտիվ ֆունկցիայի խանգարում։

Ազգային ծրագրում մեծ տեղ է հատկացված առաջին հերթին իրազեկվածությանը, որպեսզի մարդիկ ժամանակին դիմեն մասնագիտական օգնության։ Ծրագրի նպատակն է նախևառաջ համակարգել դեմենցիա ունեցող մարդկանց բուժուօգնության մատուցումն առողջության առաջնային պահպանման օղակում՝ պոլիկլինիկաներում։ Երբ անձի մոտ սքրինինգ թեստի միջոցով հայտնաբերեն դեմենցիա, նա հնարավորություն կունենա առաջին բուժօգնություն ստանալ հենց պոլիկլինիկայում, որից հետո անհրաժեշտության դեպքում բուժումը կարող է շարունակել հիվանդանոցում։ Ըստ դեմենցիայի պլանի՝ համակարգումը պետք է տեղի ունենա և՛ պոլիկլինիկաներում, և՛ հիվանդանոցներում։

Դեմենցիան կարող է նաև խորը ազդեցություն ունենալ պացիենտների ընտանիքների և նրանց խնամողների վրա: Ուստի Ազգային ծրագիրը կարևորում է  դեմենցիա ունեցող անձանց խնամակալների կրթությունը, ինչի շնորհիվ պացիետները ընտանիքի ներսում ճիշտ խնամք ստանալու հնարավորություն կունենան։  Ծրագրի շրջանակներում կվերապատրաստվեն ինչպես բուժաշխատողները, այնպես էլ՝ հիվանդների խնամակալները։ Գլխավոր նպատակներից մեկն էլ դեմենցիա ունեցող անձանց բժշկական ծառայությունների հասանելիության մեծացումն է Հայաստանի ներսում, այդ թվում՝ մարզերում։ Կմշակվեն նաև ուղեցույցներ՝ հիվանդության հետ կապված բժշկական ծառայությունների կազմակերպման համար, ինչպես  առաջնային օղակում աշխատող բժիշկների, այնպես էլ  նեղ մասնագետների համար։

2023թ․Երևանում՝60 վայրում, պիլոտային ծրագրով գործարկվել են տարեցների ֆիզիկական ակտիվության  և սոցիալիզացիայի խմբակներ․ վերջնանպատակն է մեր երկրում ստեղծել կայուն ինֆրաստրուկտուրա, ինչն էլ  կնպաստի տարեցների թե՛ ֆիզիկական ակտիվությանը, թե՛ սոցիալզիացիայի մակարդակի բարձրացմանը։  Նախատեսվում է 2024թ․, հիմնվելով այս արշավի տվյալների վրա, Երևանում գործարկել ֆիզիկական ակտիվության  7 խմբակ, որը գործելու է ամբողջ տարվա ընթացքում՝ շաբաթական 2 անգամ։ Բացի այդ նախատեսվում է ևս 2 վայրում փորձարկել կոգնիտիվ խթանման պիլոտային երկու խմբակ։

Այսպիսով, դեմենցիայի կանխարգելման գործում առաջնային և մեծ դեր ունի պետության որդեգրած առողջապահական քաղաքականությունը, դա է պատճառը, որ ՀՀ Առողջապահության նախարարության ռազմավարությունը  նախատեսում է մինչև 2026 թվականը հիվանդության հայտնաբերման և կանխարգելման գործում  ընդգրկել ամբողջ համակարգը՝դրանով իսկ կատարելով Ազգային ծրագրով  ստանձնած պարտավորությունները։

Ինչպես կանխարգելել դեմենցիան

Այսօրվա դրությամբ դեմենցիան համարվում է անբուժելի հիվանդություն, բայց հիվանդության զարգացումը հնարավոր է դանդաղեցնել։ Գիտնականները մինչ օրս հստակ պատասխան չունեն, թե ինչից է առաջանում դեմենցիան, սակայն ապացուցված է, որ կանայք ավելի են հակված դեմենցիայի, քան տղամարդիկ։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ գլխուղեղում փոփոխությունները սկսվում են հիվանդության դրսևորումից շատ առաջ, ուստի խորհուրդ է տրվում կանխարգելիչ քայլեր ձեռնարկել 35-40 տարեկանից սկսած։ Դեմենցիայի կանխարգելման համար խորհուրդ է տրվում վարել առողջ ապրելակերպ, մասնավորապես լինել ֆիզիկապես ակտիվ, հրաժարվել ծխելուց, ճիշտ և գրագետ սնվել, վերահսկել զարկերակային ճնշումը, շաքարի մակարդակը արյան մեջ, ինչպես նաև մարզել ուղեղը։ Մի շարք հետազոտությունների համաձայն, որքան բարձր է մարդու կրթական մակարդակը, այդքան ավելի քիչ է դեմենցիա ունենալու հավանականությունը։ Ուստի, մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ընթերցել և փորձել վերլուծել կարդացածը։  Գլխուղեղի համար հիանալի մարզում է նաև առօրյա մարկդային շփումը, ինչպես նաև որևէ նոր բան սովորելու ձգտումը։  Ստորև ներկայացնում ենք մի քանի պարզ վարժություն, որոնք կնվազեցնեն դեմենցիայի զարգացման հավանականությունը։

Ձեռքով գրել, նկարել

Ժամանակակից տեխնոլոգիաները հեշտացնում են առօրյան, բայց չպետք է մոռանալ, թե ինչից ենք սկսել։ Ուղեղը մարզելու հիանալի միջոց է ձեռքով գրելը։ Թղթի վրա նշումներ անելով՝ մենք մարզում ենք մեր հիշողությունը, սովորում ճիշտ ձևակերպել մտքերը։ Կարելի է նաև փորձել երկու ձեռքով միաժամանակ նկարել օրինակ երկրաչափական պատկերներ կամ գրել նույն բառը։ Այս վարժությունը ևս բարելավում է հիշողությունը, մարզում ուղեղի կիսագնդերի գործունեությունը։

Փոխել տան իրերի դասավորությունը

Մարդը տարածության մեջ կարողանում է ճիշտ կողմնորոշվել ոչ միայն տեսողական հիշողության շնորհիվ։ Ուղեղը մեր գլխում ստեղծում է սենյակի ճշգրիտ պատճենը, որի համար պատասխանատու են նեյրոնային կապերը, որոնք ձևավորվում են հիշելու պահին։ Սենյակում փոփոխություններ կատարելով՝ ստիպում ենք ուղեղին հիշել տարածության փոփոխությունները և ստեղծել նոր կապեր, որոնք ուղղակիորեն ազդում են մտավոր առողջության վրա։

Զբաղվել յոգայով, ֆիթնեսով, մարմնամարզությամբ

Որքան էլ զարմանալի թվա, բայց ֆիզիկական ակտիվությունը նույնպես դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա։ Օրինակ, մարզասարքերով մարզումներն օգնում են ձերբազատվել բացասական հույզերից, որոնք ազդում են մարդու ընդհանուր վիճակի վրա։ Յոգան մեծացնում է կենտրոնացումը և ամրացնում վեստիբուլյար համակարգը։

Շուլտեի աղյուսակ

Աղյուսակը մշակել է ավստրացի հոգեբույժ և հոգեթերապևտ Վալտեր Շուլտեն։ , «Շուլտեի աղյուսակ» մեթոդիկան նախատեսված է ուշադրության կայունության, աշխատունակության, աշխատանքի արդյունավետության և հոգեկան կայունության մակարդակը բարձրացնելու համար:Այն բաղկացած է 25 վանդակից, որտեղ ոչ հաջորդաբար նշված են 1-ից 25 թվերը: Պետք է կենտրոնանալ աղյուսակի կենտրոնում գրված 19 թվի վրա, հետո գտնել 1 թիվը ու հաջորդաբար բոլոր թվերը՝ աճման կարգով։ Առաջադրանքը կարող է կատարվել նաև հակառակ հերթականությամբ, այսինքն գտնել թվերը նվազման կարգով՝ 25-ից 1։

Մատների վարժություն

Շատ պարզ և միևնույն ժամանակ բարդ խնդիր․պետք է փորձել ձախ ձեռքով ցույց տալ «հաղթանակ» (կամ «խաղաղություն»), իսկ աջ ձեռքով՝ «ok» նշանը, ապա  փոխել հաջորդականությունը։  Իսկ հետո անհրաժեշտ է այդ վարժությունը կատարել երկու ձեռքով՝ նշանները փոփոխելով միաժամանակ։ Հնարավոր է, որ վարժությունը սկզբում չստացվի,  բայց շարունակական մարզումների դեպքում դրական արդյունք կգրանցվի։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ կանխարգելումը, ինչպես նաև վաղ ախտորոշումը դեմենցիայի պարագայում չափազանց կարևոր են, քանի որ թույլ են տալիս բարելավել կյանքի որակն ու երկարացնել հիվանդի կյանքի տևողությունը։ Հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու համար պետք է դիմել բժշկի առաջին իսկ ախտանիշների դեպքում, այլ ոչ թե սպասել, մինչև ի հայտ կգան հիշողության հետ կապված խնդիրներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում