ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը հայտնել է Գազայի հատվածում իր 142 աշխատակիցների մահվան մասին: Համապատասխան հայտարարությունը զետեղված է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Մեր ստորաբաժանումներն անում են անհնարինը, որպեսզի օգնություն ցույց տան մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Մենք սգում ենք Գազայում գործակալության ավելի շատ թվով գործընկերների մահվան կապակցությամբ՝ այժմ 142-ի», – նշված է գրառման մեջ: