Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր «հերքել է» հայկական ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն լուրը, թե սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի տարածքում խփվել է ադրբեջանական անօդաչու հետախուզական ինքնաթիռ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենք «որևէ կապ չունեն» Հայաստանի «օկուպացրած» Լեռնային Ղարաբաղի տարածքում «վայր ընկած» անօդաչու թռչող սարքի հետ։








































