Սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությանը՝ նախագահ Վոլֆգանգ Բյոռնզենի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների տարբեր բնագավառներում արձանագրված առաջընթացի, ինչպես նաեւ փոխգործակցության առավել խորացման երկուստեք պատրաստակամության կապակցությամբ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի. մասնավորապես քննարկվեցին բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական կապերի, միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ:
Արտգործնախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: