Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել պաշտպանության բանակի շարքերից զորացրված և փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվող մի խումբ սպաների հետ:
Նախագահը կարևորել է նախկին զինծառայողներին համապատասխան աշխատանքով ապահովելու անհրաժեշտությունը` նշելով, որ նրանց փորձն ու գիտելիքները դրական ազդեցություն կունենան կառույցի աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:
Երկրի ղեկավարն ընգծել է, որ պահեստազորի սպաներին աշխատանքով ապահովելու հիմնախնդիրն այսուհետ էլ կլինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Հանդիպմանը մասնակցում էին Նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, պաշտպանության նախարարի տեղակալ, «Արցախի ազատամարտիկների միության» նախագահ Սամվել Կարապետյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:









































