Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները

Նիկոլ Փաշինյանը խնդիրը արձանագրում է, բայց ունի՞ լուծում

«Սա ես ասում եմ, որ որոշում կայացնելիս հասկանաք՝ մեր որոշումից մարդը կարողանալո՞ւ է օգտվել, թե ոչ», կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երիտասարդ մայրիկների աջակցության ծրագրին, որով նրանց տրվում է դրամ, որպեսզի նրանք երեխաների համար դայակ վարձեն, իսկ իրենք գնան աշխատանքի: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կայացրել են մայրիկների համար օգտակար որոշում, բայց խոսում են նրանցից շատերի հետ ու արձանագրում, որ ըստ էության չաշխատող որոշում է: Մայրիկների օգնության որոշումը առիթ է, իսկ խնդիրն իսկապես բավականին լայն է, համատարած, գործնականում բոլոր ոլորտներին, գործունեության ամենատարբեր ձեւերին, հանրային տարբեր խմբերին ու շերտերին առնչվող:

Կառավարության կայացրած մի շարք որոշումներ, Ազգային Ժոցղովի ընդունած մի շարք օրենքներ, որոնք վերաբերում են տնտեսությանը, հարկային ոլորտին, տարբեր պետական ծառայություններին, եւ այլն, ըստ էության ընդունվում են, մատուցվում տեղեկատվական շռնդալից տոնայնությամբ, սակայն կյանքում ոչ միայն չեն օգնում քաղաքացիներին, գործարարներին, հարկատուներին, տարբեր սոցիալական շերտերին, այլ ըստ էության նրանց համար ստեղծում են նոր անհարմարություններ: Ամենաթարմ օրինակներից մեկը վերջին օրերին աղմուկ հանարծ «կարմիր գծերի» թեման է, որտեղ կայացվում է կայանումը գերթանկացնելու մասին որոշում, որը սակայն բոլորովին չի ուղեկցվելու քաղաքացիներին տրամադրվող տրանսպորտային ծառայությունը էապես, համարժեք բարելավելու որոշումով: Խորհրդարանը ընդունեց այսպես կոչված «բալային համակարգի» մասին օրենքը, իբրեւ թե երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու համար, սակայն օրենքը չի տվել որեւէ գործնական արդյունք:

Թոշակառուներին պարտադրվեց «կանխկիկը», պատճառելով բազմաթիվ անհարմարություններ: Շարքը հնարավոր է թվարկել: Որոշումների, ընդունվող օրենքների անկատարությունը համատարած է: Ընդ որում, բերվում են նորանոր օրինագծեր եւ որոշումների նախագծեր: Բայց, դրանց թերեւս շատ փոքր մասն է միայն, որ գործնականում բարեփոխում է քաղաքացու կյանք, ունենում դրա որակի վրա գործնական ազդեցություն: Այդ խիստ ցածր արդյունավետության հիմնական պատճառները երկուսն են՝ որոշում կայացնողների, օրենք ընդունողների մասնագիտական ոչ բավարար պատրաստվածություն, բավարար տեսական գիտելիքի բացակայություն, եւ բավարար գործնական կենսափորձի առկայություն: Մինչդեռ, սա բոլորովին կառավարման էֆեկտիվության հարց չէ միայն:

Հայաստանի պարագայում՝ սա ազգային անվտանգության հարց է, քանի որ առնչվում է պետություն հասկացության՝ քաղաքացիների շրջանում եղած ընկալմանն ու գիտակցմանը: Հայաստանի քաղաքացին արդյունավետ չէր համարում պետության գործունեության նախորդ շրջանը, դրա հիմքում տեսնելով կոտռուպցիան: Ներկայումս քաղաքացին շարունակում է պետությունը գնահատել ոչ էֆեկտիվ, ու էական չէ՝ հիմքում տեսնում են կոռուպցիա, թե՞ պարզապես ոչ կոմպետենտություն եւ կենսափորձի բացակայություն: Միեւնույն է՝ չեն տեսնում արդունավետ պետություն, իսկ դա բերում է գիտակցական, ենթագիտակցական, հոգեբանական օտարման, շատ դեպքերում նաեւ Հայաստանից ֆիզիկական «օտարման»՝ արտագաղթի հետեւանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում