Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 12 բնակավայրերում՝ Ավազանում, Արեգունիում, Արփունքում, Գեղամասարում, Սոթքում, Կուտականում, Նորակերտում, Տրետուքում, Փամբակում, Փոքր Մասրիկում, Կարճաղբյուրում եւ Լուսակունքում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է 24 կիլոմետր 865 մետր ընդհանուր երկարության խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցեր։ Ինչպես տեղեկացաnq Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, ջրատարների ներքին ու արտաքին ցանցերից բացի, նույն ծրագրի շրջանակներում, կառուցվել է 9 դրենաժային համակարգ, 2 հիդրանտ, 3 աղբյուրակապ, հիմնանորոգվել 1 օրվա կարգավորիչ ջրամբար, 2 աղբյուրակապ։
Վարդենիսի 12 բնակավայրերի խմելու ջրատարների կառուցման կամ վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 341 միլիոն 161 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիս ամսից եւ նույն տարվա դեկտեմբերի 20-ի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում վերանշյալ 12 բնակավայրերում քանակապես եւ որակապես բարելավվել է խմելու ջրի մատակարարումը։ Ծրագրի շահառու են հանդիսանում վերոնշյալ բնակավայրերի մի քանի հազար տնտեսություններ։
Խոսրով Խլղաթյան






































