Wednesday, 22 07 2026
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում

«Արտնաուկա» ընկերության տնօրենը կատարել է փողերի լվացում և օժանդակել խարդախություն կատարելուն. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 15-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Արտնաուկա» ընկերության տնօրեն Ա.Պ.-ի նկատմամբ` «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի կողմից կատարված խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթով պարզվել է՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ին Բնապահպանության նախարարության և «Սևան ազգային պարկ»-ի միջև կնքվել է 83 մլն 875 հազար դրամ արժողության դրամաշնորհի պայմանագիր՝ 64 հա մակերեսով տարածքների մաքրման, ինչպես նաև «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով:

«Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրեն Վ.Գ.-ն, առանց «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման, «Արտնաուկա»-ի տնօրեն Ա.Պ.-ի հետ կնքել է վերոնշյալ աշխատանքներն այդ ընկերությանը պատվիրելու վերաբերյալ 41 մլն 633 հազար դրամ արժողության կեղծ պայմանագիր:

Մասնավորապես՝ ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ն Վ.Գ.-ի կողմից տրամադրված մի շարք անձանց անձնագրերի հիման վրա՝ նրանց ձևականորեն գրանցել է որպես իր ընկերության աշխատակիցներ, կազմել տրանսպորտային միջոցների վարձակալության կեղծ պայմանագրեր:

Բացի այդ, Ա.Պ.-ն, Վ.Գ.-ի հետ կնքած պայմանագրով նախատեսված որևէ աշխատանք կատարած չլինելու պայմաններում, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Մարտունի» և «Նորատուս» մասնաճյուղերի տնօրեններ Հ.Ղ.-ի և Ն.Պ.-ի հետ ստորագրել ու հաստատել է իբրև «Արտնաուկա» ՍՊԸ-ին 17 մլն 662 հազար 988 դրամի վառելիք և քսայուղեր տրամադրելու վերաբերյալ հանձնման–ընդունման կեղծ ակտեր, այնուհետև՝ պայմանագրով նախատեսված աշխատանքներն իբրև լրիվ ծավալով կատարած լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտ:

Վ.Գ.-ն կազմել և Բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Մարտունու» տեղամասում 44 հա և «Նորատուս» տեղամասում 20 հա մակերեսով տարածքներում համապատասխանաբար՝ 76 մլն 150 հազար դրամի և 7 մլն 724 հազար 910 դրամի աշխատանքներն իբրև կատարված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա՝ Նախարարությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին փոխանցել է 57 մլն 112 հազար 568 դրամ, իսկ դեկտեմբերի 20-ին՝ նաև 5 մլն 793 հազար 682 դրամ:

2017 թվականի դեկտեմբերի 19-ին կատարողական ակտի և Ա.Պ.-ի կողմից կազմված հաշիվ-ապրանքագրի հիման վրա՝ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից «Արտնաուկա» ՍՊԸ-ի հաշվին է փոխանցվել 41 մլն 633 հազար դրամ:

Ա.Պ.-ն, վերոնշյալ գումարից 38 մլն 570 հազար դրամը, Վ.Գ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2017 թվականի դեկտեմբերի 27-ին կանխիկացրել և հաջորդ օրն առձեռն փոխանցել է Վ.Գ.-ին:

Ա.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (խարդախությանն օժանդակելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):

2023 թվականի հունիսի 29-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 2016 թվականի ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտության գծով տեղակալի, իսկ 2017 թվականի մայիսի 10-ից՝ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի նկատմամբ՝ յուրացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, խարդախության և փողերի լվացման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառված կալանավորումը (հայտարարված է հետախուզում):

Վարույթով անցնող ևս 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում