Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Շիմպանզեներն օգտագործում են պատերազմի մարտավարություն, ինչպես մարդիկ․ գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ շիմպանզեներն իրենց հակառակորդ խմբերի հետ առնչվելիս օգտագործում են այնպիսի մարտավարություններ, ինչպիսիք օգտագործում են մարդիկ պատերազմ վարելիս։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ թեմայով հետազոտությունը։

Մասնագետները նման եզրակացության են հանգել՝ երեք տարի շարունակ Կոտ դ’Իվուարի հարավ-արևմտյան մասում գտնվող Թայ ազգային զբոսայգում ուսումնասիրելով վայրի շիմպանզեների երկու խմբերի՝ յուրաքանչյուրը բաղկացած 40-45 առանձնյակից։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ շիմպանզեներն, օրինակ, հակառակորդ խմբի տարածք են մտել միայն այն դեպքում, երբ համոզվել են, որ առճակատման վտանգը փոքր է։

Ըստ Քեմբրիջի համալսարանի կենսաբանական անտրոպոլոգիայի մասնագետ Սիլվեյն Լեմուանի՝ կապիկները ցուցաբերել են ճանաչողական և համագործակցության հմտություններ, կարողացել են ճիշտ վարվել իրենց ստացած տեղեկատվության հետ։

Լեմուանի պնդմամբ՝ միջխմբային բռնությունը շիմպանզեների մոտ տարածված է, և խմբերն իրենց տարածքների սահմանին հաճախ են բախումներ ունենում։

«Շիմպանզեներն իրենց տարածքի նկատմամբ չափազանց զգայուն են։ Նրանք սահմաններին պարեկություն են իրականացնում, առանձին շիմպանզեներ հսկում են իրենց տարածքի ծայրամասերը շատ համակարգված և համախմբված կերպով», – ասել է Լեմուանը։

Գիտնականները նկատել են, որ շիմպանզեները մագլցել են բլուրների վրա, որպեսզի ավելի լավ լսեն իրենց հակառակորդին, իսկ բլուրների գագաթին գտնվելիս փորձել են ավելի անաղմուկ կերպով սնունդ հայթայթել։ Բլրից իջնելուց հետո էլ նրանք հակառակորդի տարածք են մտել հիմնականում այն դեպքերում, երբ հակառակորդ խմբի շիմպանզեները եղել են մեծ հեռավորության վրա։

Շիմպանզեները և նրանց ազգական բոնոբոները գենետիկորեն ամենամոտն են մարդկանց և կիսում են մեր ԴՆԹ-ի մոտ 98,8 %-ը։ Ըստ հունիսին հրապարակված մի հետազոտության՝ մարդկանց և շիմպանզեների էվոլյուցիոն գծերն իրարից անջատվել են 6,9-ից 9 միլիոն տարի առաջ։ Շիմպանզեների վարքն ուսումնասիրելը կարող է շատ բան բացահայտել մեր սեփական տեսակի մասին։

«Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե որտեղից ենք գալիս և ինչն է մեզ դարձնում մարդ: Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի վարքագծեր և ադապտացումներ են եղել մարդկանց և շիմպանզեների վերջին ընդհանուր նախնու մոտ, և ավելի լավ պատկերացնել հնագույն հոմինին տեսակի սոցիալականությունն ու վարքը», – ասել է Լեմուանը` նկատի ունենալով մարդու անհետացած տեսակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում