Պաշտոնական Թել Ավիվը ստիպված է տարհանել իր դիվանագետներին նաև Հորդանանից: Եգիպտոսում իսրայելական դեսպանության վրա օրերս կատարված հարձակումից հետո մեծ վտանգ է առաջացել նաև հարևան Հորդանանում: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Իսրայելական պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Ամմանում Իսրայելի դեսպանատունը երեկվանից փակ է և չի գործի առաջիկա երկու շաբաթների ընթացքում` համաձայն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի որոշման:
Երեկ Ամմանում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ ցուցարարները պահանջել են ԱՄՆ դեսպանատան փակումը: Հորդանանացիների բողոքը հարուցել են շրջանառվող այն տեղեկությունները, համաձայն որոնց ամերիկյան կողմն առաջարկել է մի ծրագիր, որով նախատեսվում է պաղեստինյան փախստականների տեղակայումը Հորդանանի տարածքում:








































