Saturday, 18 07 2026
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում

Բելգիայում հայկական կիրակնօրյա հերթական դպրոցը բացվեց

Բելգիայի ֆլամանական Գերարդսբերգեն քաղաքի Հայ Առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնությամբ բացվեց եկեղեցուն կից կիրակնօրյա հայկական դպրոց ՝ Վարդապետ Կոմիտասի անունով։

Բրյուսելում դպրոցի հանդիսավոր բացմանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Լիեժ և Գերարդսբերգեն քաղաքների հոգևոր հովիվ՝ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Բեսքիսիզյանը։

Սրբազանը, դիմելով երեխաներին, նրանց հորդորեց իրենց առջև նպատակներ դնել, որոնց պետք է հասնել՝ նշելով, որ հակառակ դեպքում ապրած օրերն ապարդյուն կանցնեն և կկորեն առանց հետք թողնելու։ «Կյանքի ամենամեծ հարստությունը լավ գործ անելն է ու նպատակ ունենալը, հետևողական կերպով դրան հասնելը։ Անկարելի ոչինչ չկա։ Աստված ձեզ անսահման կարողություններ է տվել, որոնք պետք է օգտագործեք»,- սա էր Սրբազան հոր պատգամը հայ մանուկներին, ովքեր ամեն կիրակի կամավոր հիմունքներով ուսուցչության գործը ստանձնած Անի Կարապետյանի հետ կսովորեն հայերեն գրել, կարդալ և ավելին։

Անի Կարապետյանի խոսքով՝ օտարության մեջ հայկական դպրոցի բացումը հնարավորություն է հայ երեխաներին համախմբել հայկական մշակույթի շուրջ։ «Հայապահպանության գործում սա իմ փոքրիկ լուման կհամարեմ օտարության մեջ, որն իրականում յուրաքանչյուր հայի պարտքը պետք է լինի։ Փորձելու եմ երեխաներին փոխանցել սեր դեպի մեր հայկականը, ազգայինը։ Դե, իհարկե, որպես ուսուցիչ կանեմ այն, ինչ անհրաժեշտ է երեխաներին մեր հրաշալի լեզուն սովորեցնելու համար, որպեսզի օտարության մեջ էլ նրանք շարունակեն իրենց հայ զգալ, քանի որ լեզուն ինքնության կարևոր մասնիկներից է», – «Արմենպրես»-ի թղթակցին ասել է երիտասարդ ուսուցչուհին։

Ծնողները երեխաների չափ ուրախ են, գուցե, ավելի ուրախ։ «Մենք հայ ենք և կապ չունի, որ հանգամանքների բերումով բնակություն ենք հաստատել արտերկրում։ Մեր երակներով հոսում է հայի արյուն, և մեր երեխաները պետք է իմանան մեր մայրենի լեզուն, ճանաչեն Մեսրոպյան տառերը և ծանոթ լինեն Հայոց պատմությանը։ Վստահ ենք, որ մեր երեխաները այս դպրոցում, մեր ուսուցիչների շնորհիվ շատ ու շատ բարձունքների կհասնեն։ Մենք հպարտ ենք, որ հայ ենք և ուզում ենք, որ մեր երեխաներն էլ նույն զգացումով մեծանան», – նշել են ծնողները։

Այս պահի դրությամբ դպրոցն ունի 25 աշակերտ, բայց եկեղեցու Ծխական խորհուրդը վստահ է՝ թիվը գնալով ավելանալու է։ Բելգիայի տարբեր քաղաքներում, որտեղ կա հաստատված հայկական համայնք, գործում են նմանատիպ կիրակնօրյա դպրոցներ, բոլորի առաքելությունը նույնն է՝ հայապահպանություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում