Wednesday, 22 07 2026
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին

Վայոց Ձորի վերաբերյալ կառավարության ուշագրավ որոշումը

Կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի որոշմամբ տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզպետի փոփոխություն: Ըստ տեղեկության, արդեն նախկին մարզպետը ազատվել է իր դիմումի համաձայն: Նախկին մարզպետի նշանակումն ինքնին ուշագրավ էր: Նա պաշտոնը ստանձնել է 2019 թվականին, իսկ մինչ այդ նա ներկայումս պատգամավոր, այն ժամանակ Վայոց Ձորի փոխմարզմետ, ՔՊ անդամ Տրդատ Սարգսյանի փաստաբանն էր՝ գնդապետի դաժան ծեծի առիթով հարուցված քրգործի շրջանակում, որտեղ շոշափվում էր նրա պաշտպանյալի անունը: Գնդապետը մի քանի տարի մնալով կոմայի մեջ, մահացավ ամիսներ առաջ: Այդ աղմկոտ ողբերգությունից հետո Տրդատ Սարգսյանը թողեց փոխմարզպետի պաշտոնը եւ կուսակցական պաշտոն ստացավ Երեւանում՝ ՔՊ աշխատակազմի ղեկավար, իսկ նրա փաստաբանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ:

Եվ ահա, այդ մարզպետը «իր դիմումի» համաձայն վայր է դնում լիազորությունը եւ նրա փոխարեն կատարվում է ոչ պակաս, կամ առավել ուշագրավ մի նշանակում, իհարկե առանց աղմկոտ «հետագծի»: Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվել Կոլյա Միքայելյանը: Առաջին հայացքից այդ անունը չի ասում ոչինչ, սակայն նշանակումն առավել ուշագրավ է դարձնում այն, որ Միքայելյանը մինչ նոր նշանակումը գլխավորել է ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչությունը: Այդպիսով, մարզի ԱԱԾ վարչության պետը, այլ կերպ ասած՝ ուժային ստորաբաժանման ղեկավարը նշանակվում է մարզպետ: Եվ այդ հանգամանքը առնվազն հարց է առաջացնում՝ չկա՞ր կադր, որ հարկ է եղել նրան տեղափոխել պաշտոնի ԱԱԾ մարզային վարչության պետի պաշտոնից, թե՞ նշանակումը թելադրված է «բնույթից» բխող անհրաժեշտություններով, որոնք կապված են մարզի հետ այժմ, կամ լինելու են շատ մոտ ապագայում: Համենայն դեպս, եթե դատենք զուտ կարգավիճակի առումով, ապա կարծես թե Միքայելյանը ստացել է պաշտոնի բարձրացում՝ նա կղեկավարի ոչ թե մարզային վարչություն, այլ մի ամբողջ մարզ:

Բայց, եթե դիտարկենք բնույթի տեսանկյունից, ապա պատկերը թերեւս դառնում է փոքր ինչ այլ: Մի կողմից, ԱԱԾ առանձնահատուկ բնույթը եւ այսպես ասած սոլիդությունը հաշվի առնելով, մարզպետի պաշտոնը թերեւս անուղղակկի իմաստով կարող է դիտվեկլ իջեցում: Մյուս կողմից, մարզպետի պաշտոնին ԱԱԽ մմարզային վարչության պետի նշանակումը ըստ էության որոշակիորեն բարձրացնում է տվյալ մարզի մարզպետի պաշտոնի տրամաչափը: Եվ սա է ուշագրավը, ընդհանուր համադրության մեջ: Արդյո՞ք այդ «կոմբինացիան» բնորոշ է լինելու միայն Վայոց Ձորի մարզին, որն իր աշխարհագրական դիրքով թե Սյունիքի փաստացի նախադուռն է եւ ըստ էության նաեւ օրգանական աշխարհագրական շարունակություն, եւ թե անուղղակիորեն շոշափվում է հաղորդուղիների ապաշրջափակման հարցի վերաբերյալ դիրքավորումներում: Թե՞՝ ինչպես նշմարվում է քաղաքական իշխանության գործողությունների կենտրոնացում ՏԻՄ-երի ուղղությամբ, այդպես էլ զուգահեռ կարող է ծավալվել մարզպետների «ռեւիզիայի» կամ «օպտիմալացման» գործընթաց, ապագա քաղաքական գործընթացներում դիրքերի ամրության եւ կառավարելիության մեծ հարցի համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում