Էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էդինգերը քննադատության է ենթարկել «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նախագիծը գործընկեր կազմակերպությունների կողմից իրավական փաստաթղթի ստորագրման նախօրեին: Հանձնակատարը հայտարարել է, որ ռուսական նախագիծը Ռուսաստանի կողմից փորձ է՝ խոչընդոտելու Nabucco-ի կառուցմանը, որի կառուցումը դեռ չի սկսվել, սակայն ակտիվ աջակցություն ունի եվրոպական երկրների կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գյունտեր Էդինգերը հավելել է, թե «Հարավային հոսքը» թող չստիպի, որ ԵՄ երկրները հրաժարվեն Nabucco-ից, որի նպատակն է դիվերսիֆիկացնել գազի առաքումները եվրոպական շուկա: Հիշեցնենք, որ այսօր Սոչիում «Գազպրոմը», իտալական ENI, ֆրանսիական EDF, գերմանական Wintershall ընկերությունների հետ համատեղ, կստորագրի պայմանագիր, որում կնշվեն կողմերի բոլոր իրավունքներն ու պարտավորությունները: