Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

44-օրյա պատերազմն ու Ժոզեֆ Բորելի ուշացած տարակույսը

Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգոության հանձնակատար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ հակամարտությունները լուծելու համար չպետք է ուժ կիրառել, սակայն ավելի ու ավելի հարցեր լուծվում են հենց ուժի միջոցով: Ճիշտ է ասում Ժոզեֆ Բորելը, բայց՝ խիստ ուշացած: Նա Եվրամիության հանձնակատարի իր պաշտոնը ստանձնել է 2019 թվականի դեկտեմբերից, այսինքն Արցախի դեմ ադրբեջանական 44-օրյա ագրեսիայից տասը ամիս առաջ: Ժոզեֆ Բորելն ու Եվրահանձնաժողովն ընդհանրապես, բացի պարզապես հայտարարություններից, որեւէ կերպ առարկայորեն համարժեք արձագանք տվե՞լ է Արցախի հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի այդ մեծ փորձին:

Սա ամենեւին հռչակագրային արձանագրում չէ: Սա առանձնահատուկ դեպք է, որովհետեւ Արցախի հակամարտությունը հակամարտություն է, որը անմիջականորեն գտնվել է Եվրոպայի Խորհրդի գոտում, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը 2000 թվականից անդամակցում են Եվրոպայի Խորհրդին, որի շրջանակում նաեւ ստանձնել են հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն: Երկու տասնամյակ անց՝ 2017 թվականին Եվրամիությունն իր հերթին Հայաստանի հետ համապարփակ գործընկերության համաձայնագրով ստանձնել է Արցախի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ պարտավորություն, այդ թվում ուժի կիրառման եւ ուժի կիրառման սպառնալիք բացառելու առումով: Խոսքն այն մասին չէ, որ Եվրամիությունը պետք է արգելեր Ադրբեջանին սկսել պատերազմ: Այդ պատերազմը ուներ աշխարհաքաղաքական այնպիսի շահառուներ, որ Եվրամիությունը անզոր էր այդ ամենի դեմ՝ օբյեկտիվորեն: Բայց, Եվրամիությունը չի արել նաեւ այն, ինչ նվազագույնը բխում էին վերը նշածս երկու հանգամանքից՝ առարկայորեն գնահատել Ադրբեջանի ագրեսիան, ուժի միջոցով արցախյան հարց լուծելու քայլերը:

Ավելին, երբ Ռուսաստանը դիմեց Ուկրաինայի հանդեպ ագրեսիայի, Ջոզեֆ Բորելի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լյաենը մեկնեց Բաքու եւ 2022 թվականի հուլիսին այնտեղ սեղմելով մեկ այլ ագրեսոր Ալիեւի ձեռքը՝ նրա հետ կնքեց էներգետիկ պայմանագիր եւ հայտարարեց Ալիեւին վստահելի եւ հուսալի գործընկեր: Ավելին, այդ առումով իմանալով նաեւ թերեւս, որ հենց Ալիեւն է դարձել դեպի Եվրոպա ռուսական իբրեւ թե արգելափակված, պաամիջոցների տակ հայտնված գազի միջնորդավորված մատակարարը: Ջոզեֆ Բորելն ու Եվրամիության ղեկավարությունը գործնականում լեգիտիմացրել են ուժի կիրառմամբ հարց լուծելու աղաղակող դեպքը հենց Եվրոպայի Խորհրդի տարածքում, հետեւաբար այսօր խոսել, թե ուժի կիրառումն անթույլատրելի է, բայց դժգոհել, թե ուժն ավելի ու ավելի շատ է կիրառվում, գործնականում ժամանակավրեպ է:

Բայց, այստեղ կա թերեւս ավելի շատ խորքային խնդիր: Բորելը եւ Ուրսուլա Ֆոն Դեր Լյաենի գլխավորությամբ Եվրահանձնաժողովը գործնականում տապալել է Եվրամիության անվտանգության համակարգին առնչվող կարեւոր աշխատանքը, որի պատասխանատվությունը ստանձնել է չորս տարի առաջ: Այդ աշխատանքի տապալման հետեւանքներից է նաեւ 44-օրյա պատերազմը, թեեւ այստեղ անշուշտ պատասխանատվությունը նաեւ Եվրահանձնաժողովի «նախկինների» դաշտում է: Եվ, ի դեպ, այդ պատասխանատվությունն անշուշտ որեւէ կերպ չի նվազեցնում Ադրբեջանի ագրեսիայի լեգիտիմացման ակտիվ ու պասիվ մյուս աջակիցների՝ գործնականում բոլոր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում