Saturday, 18 07 2026
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից

Էրդողանի մարտահրավերը Ալիեւին

-Ես երբեք ՀԱՄԱՍ-ը չեմ ճանաչի ահաբեկչական խմբավորում, ով ինչ էլ որ ասի,- Դուբայից հայրենիք վերադարձի ճանապարհին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Անցյալ շաբաթ Անկարա է այցելել ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը, ով վերահսկում է ֆինանսական հետախուզությունը եւ Թուրքիայի իշխանություններին ներկայացրել է ՀԱՄԱՍ-ին օժանդակությունը դադարեցնելու պահանջ: Ըստ Էրդողանի՝ Գազայի հատվածում մարդիկ պայքարում են այն հողակտորը պահելու համար, որ ստացել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ՝ 1947 թվականին: Նա համարում է, որ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումն իրատեսական չէ:

Թուրքիայի նախագահը բացահայտել է, որ Իսլամական համերաշխության կազմակերպության արտաքին գործերի նախարարները կազմավորել են աշխատանքային խումբ, որ ակտիվ բանակցություններ է վարել մի շարք մայրաքաղաքներում եւ ՄԱԿ-ում, պատրաստվում է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ, որպեսզի ներկայացնի իսրայելա-պաղեստինյան կարգավորման ճանապարհային քարտեզը: ԻՀԿ գագաթնաժողովը գումարվել է Իրանի նախաձեռնությամբ, որտեղ Ադրբեջանը ներկայացված էր արտաքին գործերի նախարարի մակարդակով:

Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդաժողովին ներկա է գտնվել նաեւ Իլհամ Ալիեւը, բայց նրա եւ Էրդողանի հանդիպման մասին որեւէ տեղեկություն չի տարածվել: Բացառված չէ, անշուշտ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են, բայց պայմանավորվել, որ այդ մասին չեն տեղեկացնելու: Պարզ չէ նաեւ, թե արդյոք ԻՀԿ արտաքին գործերի նախարարների կազմավորած աշխատանքին խմբին ադրբեջանական կողմից ո՞վ է ներգրավված կամ ներգրավվա՞ծ է, թե՞՝ ոչ: Իսրայելա-պաղեստիյան հակամարտության հարցում Բաքվի հրապարակային դիրքորոշումը չափազանց զգուշավոր է:

Թուրքիան, ինչպես հետեւում է Էրդողանի կոշտ հռետորաբանությունից, ոչ մի քայլ նահանջելու մտադրություն չունի: Էրդողանը հրապարակայնարել է, որ Ազգային մեծ ժողովի պատգամավոր Յուքսելը գործուղվել է Հաագա՝ ուսումնասիրելու Իսրայելի դեմ ռազմական հանցագործությունների «բազմաթիվ փաստերի հիման վրա» դատական հայցի հնարավորությունը եւ «նրա հանդիպումները հաջող են եղել»: Ավելի քան երեք հազար փաստաբաններ, ինչպես Էրդողանն է ներկայացրել, պատրաստ են ներգրավվել դատական հայցը հիմնավորելու աշխատանքներին: «Մենք չենք թողնի այդ գործը: Մենք ցանկանում ենք, որ այդ ցեղասպանությունն իրականացրած իսրայելցի բոլոր պաշտոնյաները դատվեն եւ պատժվեն: Աշխարհը պարտավոր է դա անել»- ամփոփել է Թուրքիայի նախագահը՝ ինչպես տեղեկագրում է Anadolu պետական գործակալությունը:

Ի՞նչ կողմնորոշում կընդունի Ադրբեջանը, եթե Իսլամական համերաշխության կազմակերպությունը քննարկի Իսրայելի վարչապետին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ Հաագայում դատական հայց հարուցելու հարց: Ալիեւը պատրա՞ստ է հայտարարել, որ ՀԱՄԱՍ-ը ոչ թե ահաբեկչական, այլ ազգային-ազատագրական պայքարի քաղաքական կազմակերպություն է: Եթե Էրդողանը հրապարակային հայտարարություններում անկեղծ է, ապա ո՞րն է այդ դիրքորոշմանը հակադրվելու կամ խուսանավելու Ալիեւի ռեսուրսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում