Wednesday, 22 07 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար

Հսկան գնաց

100 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը: Նրա անունը խորհրդանշում է միջազգայյին հարաբերությունների մի ամբողջ դարաշրջան եւ փիլիսոփայություն, արժեհամակարգ եւ մշակույթ: Եվ այդ իմաստով, ցավալի խորհրդանշականությամբ էլ Հենրի Քիսինջերը կյանքից հեռանում է մի ժամանակաշրջանում, երբ ըստ էության հեռանում, կամ հեռացել է նաեւ հենց այն դարաշրջանը, որի խոսուն խորհրդանիշներից մեկն էր ամերիկացի հռչակավոր դիվանագետը:

Այդ դարաշրջանն ամենեւին էլ իդեալական կամ երանելի չէր, առավել եւս, որ այդպիսին չի լինում համաշխարհային պատմության եւ միջազգային հարաբերությունների թերեւս ոչ մի ժանանակաշրջան, բայց միեւնույն ժամանակ այն աչքի էր ընկնում խաղի կանոնների հստակությամբ եւ համաչափությամբ, հավասարակշռվածությամբ, որն անշուշտ ժամանակաշրջանի դիվանագիտական մտքի եւ ներուժի շնորհքն էր, իսկ Քիսինտջերը այդ տիրույթում գագաթներից էր՝ անխոս: Նա ընդհուպ իր մեկդարյա կյանքի մայրամուտ՝ աշխատում էր, զբաղվում թե տեսական, թե պրակտիկ գործունեությամբ եւ փորձում նպաստել համաշխարհային կարգի վերափոխման ներկայիս խելացնոր թվացող ընթացքի եւ դիմակայության կառավարելիությանը նպաստելու ուղղությամբ, համաշխարհային կարգի վերափոխումը համաշխարհային աղետի հեռանկարից զերծ պահելու ուղղությամբ:

Օրինակ, բավականին խոսուն էր, երբ հարյուրամյա Քիսինջերը ամիսներ առաջ կտրեց ԱՄՆ-Չինաստան ճանապարհը՝ Պեկինում հանդիպումների եւ քննարկումների համար, հանդիպելով նաեւ նախագահ Սի Ցզինպինի հետ: Հենց միայն այդ հանգամանքը խոսում էր այն մասին, որ նա պատկանում էր համաշխարհային դիվանագիտության հսկաների շարքին, որոնց համար ըստ էության չկա ժամանակ: Եվ անկասկած է, որ Քիսինջերը անգամ մահից հետո ունենալու է իր մեծ ազդեցությունը համաշխարհային իրողությունների, միջազգային հարաբերությունների վրա, առնվազն այն մեծ տեսական եւ պրակտիկ ժառանգությամբ, որ մնում է նրանից հետո: Իսկ դա մի բովանդակություն է, որ ուսանելի է բոլորին, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, միջազգային հարաբերություններով, դիվանագիտությամբ, անկախ ազգային եւ պետական պատկանելությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում