Friday, 17 07 2026
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները

Ուջանիկը ազատ արձակվելուց հետո գիշերային ակումբում մարդ է դանակահարել

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Աշտարակի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ նոյեմբերի 14-ից հետախուզան մեջ գտնվող տղամարդու վերաբերյալ: Այն իրացվեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների հետ: Նոյեմբերի 25-ին, ժամը 16-ին, մայրաքաղաքի Ֆրունզե Դովլաթյան փողոցի տներից մեկում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Աշտարակի բաժին տեղափոխվեց Ուջան գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված, որոշ շրջանակներում որպես Ուջանիկ հայտնի տղամարդը, որը վերջին 7 տարում չէր բնակվել հարազատ տանը: 02-ի արխիվում կան մանրամասն տեղեկություններ, թե ինչ արարքների համար է նա դատապարտվել ու պատիժը կրել «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Հատվածաբար վերհիշենք յոթ տարվա վաղեմության դեպքը:

Վերադառնանք մեր օրեր:

Այս տարվա հոկտեմբերի 26-ին, պատժի ամբողջական կրումից հետո, Ուջանիկն ազատվում է կալանքից, և իրականանում են Աշտարակի իրավապահների ամենահոռետեսական կանխատեսումները: Նույն գիշերը, ժամը չորսին, հիվանդանոցից հաղորդում է ստացվում Աշտարակի բաժին, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խումբը ճշտում է, որ միջադեպ է տեղի ունեցել գիշերային ակումբում: Արդեն ունենալով վարկած` Քրեական հետախույզներն օպերատիվորեն պարզում են, որ ուջանցի մեզ ծանոթ տղամարդը եղբոր, եղբորորդու և երկու համագյուղացու հետ եղել է Երևան-Գյումրի ճանապարհի գիշերային ակումբում: Գիշերվա ժամը 2.15-ի սահմաններում նա մոտեցել է մեկ այլ սեղանի շուրջ նստած տղաներին ու վիճել հետները:

Ուջանցուն միացել է նաև եղբայրը, ու միասին սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել հակառակորդներին: Այդ ընթացքում էլ ազատությունը դեռ մեկ օր էլ չվայելած ուջանցին իր մոտ եղած դանակով դիտավորությամբ խփել և մարմնական վնասվածք է պատճառել ավելի ուշ հիվանդանոց դիմած երիտասարդին: Այլ կերպ ասած` եղբայրները հասարակության նկատմամբ ցուցաբերել են բացահայտ անհարգալից վերաբերմունք, խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը, վնասվել են գույքը, հակաիրավական գործողությունները շարունակել են ակումբի բակում, ինչից հետո դեպքի վայրից դիմել են փախուստի:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով:

Իրավապահները պարզում են նաև, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամը 8-ից 11-ի ընթացքում եղբայրները վիճել են արդեն իրար հետ՝ իրենց հայրենի Ուջանում. Անդրանիկի արձանի մոտ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ, իսկ երբ համագյուղացիք մոտեցել ու հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, կալանքից նոր ազատված եղբայրը հրազենից կրակոցներ է արձակել մարդկանց ուղղությամբ։

Նոյեմբերի 14-ին 35-ամյա Ուջանիկի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Եվ քանի որ ազատության մեջ անցկացրած նրա ամեն օրը սպառնալիք էր հանրության համար, Աշտարակի քրեական հետախույզներն ամեն ինչ անում են` նրան հնարավորինս արագ հայտնաբերելու համար, ինչը հաջողվում է համագործակցված աշխատանքի արդյունքում:

35-ամյա տղամարդը ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել և տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում