Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք չեն մասնակցի առաջիկա ընտրություններին, եթե արտակարգ իրավիճակի օրենքները, որոնք թարմացվել էին սեպտեմեբրի 12-ին, չդադարեն գործելուց։ Այս մասին հայտարարել է Իսսամ Ալ-Արյանը, որը «Մուսուլման եղբայրներ»-ի քաղաքական թևի` «Ազատություն և արդարություն» կուսակցության փոխնախագահն է: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն:
Ալ-Արյանն ասել է, որ «թույլ չեն տա՝ խորհրդրանական ընտրություններն անցնեն արտակարգ դրության պայմաններում»: Փորձագետները կարծում են, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ալ-Արյանի ներկայացրած կուսակցությունը կարող է ստանալ մանդատների կեսից ավելին, քանի որ այն համարվում է ամենակազմակերպված քաղաքական կառույցը:





































