«ՀԺ»-ն գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանը «կորել» է:
«Պատգամավորները չեն հիշում, թե երբ են նրան վերջին անգամ տեսել, լրագրողները` նույնպես: ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված քվեարկությունների արդյունքներով` նրա մասնակցությունը քվեարկություններին 0 տոկոս է»,- գրում է թերթը և հավելում.
«Ըստ մամուլի հրապարակումների` Հ. Փամբուկյանն այս ընթացքում հասցրել է վաճառել իրեն պատկանող հայաստանյան բիզնեսների մեծ մասը: Իսկ ըստ ԱԺ պատգամավորների` առաջիկայում ևս նա կշարունակի նույն հաճախականությամբ բացակայել ԱԺ նիստերից»:









































