Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մենք անկախության հասել ենք ձևականորեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն է:

-Պարոն Պասկևիչյան, ինչպե՞ս եք գնահատում քսանամյա անկախությունը: Այն կորուստները, որոնք եղել են անկախացման ճանապարհին, արդյոք արդարացա՞ն այս տարիների ընթացքում:

-Եկեք անկեղծ լինենք, անկախության ճանապարհին մենք զոհեր, կորուստներ չենք ունեցել։ Հայաստանն անկախացել է որոշակի ընթացակարգով՝ անսխալ արձագանքելով ժամանակի իրողություններին։ Եվ գուցե դա է պատճառը, որ մեր անկախությունը հագեցած չէ հիմնարար արժեքներով՝ ժողովրդավարությամբ և ազատությամբ։ Առանց սրանց անկախությունը ոչինչ է, պարզ տերմին, կախյալ լինելու հականիշ։ Եվ այսօր անկախության որակը չափելու համար պետք է հասկանանք՝ որքանո՞վ է ազատ և ժողովրդավարական եղել Հայաստանն այս տարիներին: Ցավոք որևէ դրական բան չունենք ասելու:

-Ի՞նչն է խանգարել նորանկախ Հայաստանին լինել ժողովրդավարական երկիր:

-Մի շարք հանգամանքներ, այդ թվում` սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի բացակայությունը: Եթե առաջին 5-6 տարիներին պատերազմ էր և դժվար էր այդ ամենի մասին խոսել, հետագայում պետությունը պետք է հարգանք դրսևորեր սեփական ժողովրդի նկատմամբ: Հարգանք չի եղել ու դրանում մեղքի հավասար բաժին ունեն և՛ ժամանակի իշխանությունները, և՛ ընդդիմությունները։ Անկախության ձեռքբերումն ընկալվել է որպես անհրաժեշտ կաղապարի ստեղծում և դա ինքնին համարվել է մեծ նվաճում։ Ժողովուրդը եղել է անհրաժեշտ այդ կաղապարի ծառան ու սպասարկուն։

-Իսկ ինչո՞վ էր արտահայտվելու ձեր ասած հարգանքը։

-Ժողովրդին ընտրելու հնարավորություն տալով: Երբ հարգանքն անտեսում է մարդու (ժողովրդի) բնական իրավունքը հարգանք չէ, ավելի շուտ՝ շողոքորթություն է կամ քծնանք։

-Ըստ Ձեզ, ժողովուրդը այս տարիների ընթացքում արդյոք փորձեր արե՞լ է իր իրավունքները պաշտպանելու, և ինչո՞վ են պսակվել այդ փորձերը:

-Ժողովուրդը միշտ փորձել է իրացնել ընտրելու իր իրավունքը և միշտ այդ փորձերը ձախողվել են։ Ոչ ոք այսօր իրավունք չունի ասելու, որ ժողովուրդն արժանի է այս իշխանություններին կամ ժողովուրդն է մեղավոր այս ամենի համար: Ընտրակաշառք ընդունող և ըստ այդմ գործող մարդկանց քանակը շատ փոքր է։ Եթե մեծ լիներ, ամեն անգամ չէին լինի հետընտրական լարումներ։

-Անկախությունը լիարժեքության հասցնելու համար ի՞նչ ուղիով է պետք գնալ, ի՞նչ է պետք անել, որ տարիների փորձը չկրկնվի, և սերունդները ճիշտ ճանապարհով գնան:

-Երբ ուսումնասիրում ենք Վրաստանի փորձը, տեսնում ենք, որ վրացիներն ամեն ինչ անում են, որպեսզի այսօր, այս պահին, այս սերնդի համար արդյունք ունենան։ Մենք էլ պետք է մտածենք մեր մասին, ոչ թե գալիք սերունդների։ Պետք է պայքարենք, պետք է վերականգնենք անկախությունը: Եթե, օրինակ՝ ամբողջության մեջ ենք դիտարկում Վրաստանում իրականացվածը` կոռուպցիայի դեմ պայքար, ոստիկանության, հարկային, մաքսային ռեֆորմներ, ստացվում է, որ իրենք վերականգնել են իրենց անկախությունը: Ունենալ լավ տնտեսություն, ունենալ լավ հասարակություն, ունենալ հարգանք սեփական ժողովրդի նկատմամբ` սա է անկախությունը: Հռչակագիր գրելը, հանրաքվե անցկացնելը դեռևս անկախություն չէ: Անկախությունը մի վիճակ է, երբ ժողովուրդն ընտրում է իրեն հարգող իշխանություն։ Օտար իշխանությունն է, որ հարստահարում ու ճնշում է ժողովրդին։

-Պարո՛ն Պասկևիչյան, ի՞նչ է տալու սերունդներին վերջին քսան տարիների պատմագրությունը:

-Այս հարցին ավելի լավ կպատասխանեն պատմագիրները, որովհետև նրանք բացարձակ արժեքներով չեն առաջնորդվում, այլ ամեն ինչ դիտարկում են համեմատության մեջ։ Նրանք կասեն, որ սա այնքան էլ վատ ժամանակաշրջան չէ, որովհետև վերջին կես հազարամյակում երբեք քսանամյա անկախ պետություն չենք ունեցել և երբեք չենք ընդլայնել այդ պետության տարածքը։ Ոչ ոք չի արձանագրի, որ այդ պետության մեջ քաղաքացին չի ունեցել ինքնադրսևորման հնարավորություն, որ մարդն այդ հնարավորությունը գտնելու համար հեռացել է ծննդավայրից։ Կասեն՝ պետությունը մնացել է, չնկատելով, որ չքացել է ժողովուրդը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում