Լոս Անջելեսի արվարձաններից մեկում` Բըրբանկ քաղաքում, ոստիկանությունը փնտրում է մի տղամարդու, ով US Armenia Studios-ից անհայտ չափի գումար և iPod է կողոպտել: Գողությունը տեղի է ունեցել անցած շաբաթ: Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, հանցագործը երևացել է անվտանգության տեսախցիկում: Ոստիկանությունը կոչ է անում հանցագործի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում հայտնել իրենց:











































