ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Սերժ Սարգսյանը շնորհավորել և իր բարեմաղթանքներ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները խոսել են նաև այս տարվա հոկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պետական այցի մասին: