Իտալիայի պառլամենտի անդամներն իրենց վստահությունն են արտահայտել վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությանը, որի վարկանիշը, հարցումների համաձայն, ռեկորդային անկում էր ապրել հակաճգնաժամային քայլեր իրականացնելու պատճառով:
Ինչպես հայտնում է BBC-ն, կառավարությանը վստահություն է հայտնել 316 պատգամավոր, դեմ են քվեարկել 302-ը:
Հակաճգնաժամային ծրագիրը ենթադրում է մի շարք գործողություններ, այդ թվում` հարկերի բարձրացում և բյուջետային ծախսերի կրճատում, ինչի արդյունքում պլանավորված է մինչև 2013 թ. խնայել 54 միլիարդ եվրո:
BBC-ի փոխանցմամբ` Իտալիայի պառլամենտի ստորին պալատը մոտակա ժամերին, հնարավոր է, կողմ քվեարկի կառավարության ներկայացրած հակաճգնաժամային ծրագրին: