Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Հայաստանի օրգանական անհրաժեշտությունը. կարեւոր հավաք Բահրեյնում

Հայաստանի արտաքին գործերի նախարարը նոյեմբերի 18-19-ին աշխատանքային այցով մեկնում է Բահրեյն, որտեղ կայանալու է Մանամայի երկխոսության ձեւաչափի արտգործնախարարական հերթական հավաքը: Մանամայի երկխոսության ձեւաչափը գործում է 2004 թվականից եւ այն Պարսից ծոցի անվտանգության հարցերի խորհրդաժողով է: Հիմնադիրը՝ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտն է, որը գրանցված է Լոնդոնում, եւ որի հիմնադրած ձեւաչափը գործում է Բահրեյնի արտգործնախարարության աջակցությամբ: Մանամայի երկխոսության ձեւաչափի հիմնական մասնակիցները Պարսից ծոցի գործակցության Խորհրդի անդամ երկրներն են՝ Բահրեյն, Օման, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա:

Միաժամանակ, Մանամայի երկխոսության շրջանակում Բահրեյնի մայրաքաղաքում կազմակերպվող ամենամյա հավաքներին հրավիրյալ երկրների շրջանակը ներառում է այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ֆրանսիան, ԱՄՆ, Ավստրալիան, Գերմանիան, Թուրքիան, Ռուսաստանը, Սինգապուրը, Հորդանանը, Եգիպտոսը: Անկասկած է, որ Մանամայի երկխոսության 2023-ի հավաքին քննարկման առանցքային հարցը լինելու է մերձավորարեւելյան իրադրությունը՝ Իսրայել-Գազա պատերազմն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակը: Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտնում է, որ Արարատ Միրզոյանը Բահրեյն այցի ընթացքում կունենա երկկողմ հանդիպումներ:

Թե հատկապես որ պետությունների արտգործնախարարների հետ են ծրագրված հանդիպումները, մանրամասններ հայտնի չեն, սակայն կասկածից վեր է, որ Բահրեյնի հավաքին մասնակցությունը կարեւոր հարթակ է Հայաստանի անվտանգային միջավայրում առկա ռիսկերի, մարտահրավերների եւ խնդիրների ուղղությամբ աշխատանքի համար: Բազմիցս ասել եմ, որ Կովկասի անվտանգության միջավայրը ձեւավորվում է երկու առանցքային ռեգիոնների ուղղությամբ գոյություն ունեցող իրողությունների, տրամադրությունների եւ միտումների անմիջական ադեցությամբ՝ սեւծովյան ավազան եւ Մերձավոր Արեւելք: Այդ իմաստով, արաբական աշխարհի երկրներն ու նրանց հետ դիվանագիտական ու տնտեսական սերտ աշխատանքը Հայաստանի անվտանգության միջավայրի համար օրգանական անհրաժեշտությունների շարքից է: Առավել եւս, եթե նկատի ունենանք այն, որ տասնամյակներ շարունակ ընդլայնելով իրենց տնտեսական ներուժը, այդ երկրները ներկայումս գտնվում են իրենց քաղաքական կշիռը եւ դերակատարումը բարձրացնելու գործընթացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում