Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Հաղթանակ թաղամասում հրազենով խուլիգանություն, բռնություններ կատարած 8 անձի ինքնությունը պարզվել է. նրանք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված հետևողական քննչական, վարութային գործողությունների, ինչպես նաև ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 2023 թվականի նոյեմբերի 9-ին Երևանի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցում զենքի գործադրմամբ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության, բռնությունների դեպքի էական մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Ա.Խ.-ին հանդիպելու և որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, քննությամբ ինքնությունները պարզված 8 անձինք, ինքնությունները դեռևս չպարզված մի քանի այլ անձանց հետ, «Mersedec Benc» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներով այցելել են Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոց, որտեղ կայանելով ավտոմեքենաները, շրջապատի համար վախի մթնոլորտ ստեղծելու խուլիգանական մղումով, մոտեցել են Ա․Խ-ի հայրական տանը: Նրանց հետ եկած, ինքնությունը դեռևս չպարզված անձանցից մեկը, գործող իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհական վերաբերմունք, իրենց հանդուգն վարքագիծն ընդգծելու, վիճաբանություն հրահրելու խուլիգանական մղումն ի ցույց դնելու նպատակով, տանը մոտեցել է ապօրինի ձեռք բերված ինքնաձիգը ցուցադրաբար ուսին գցված:

Հասնելով նշված տան դիմաց՝ տարբեր վանկարկումներով իրենց վրա են սևեռել տան բնակչուհու՝ Ա․Խ-ի մոր ուշադրությունը, ապա վերջինիցս տեղեկանալով Ա․Խ․-ի՝ տանից բացակայելու մասին՝ վերադարձել են դեպի կայանված ավտոմեքենաները:

Քիչ անց նկատելով, որ նշված տանից դուրս է եկել Ա․Խ․-ի եղբայրը՝ Ար․Խ․-ն, նշված անձինք ավտոմեքենաներով մոտեցել են տան բակին, զրույցի բռնվել Ար․Խ․-ի հետ։ Ապա, կարճ ժամանակ անց, համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, հայհոյանքներ հնչեցնելով, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դիտավորությամբ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ար.Խ․-ի, այդ ընթացքում մոտեցած վերջինիս հոր և մյուս եղբոր, ինչպես նաև՝ Հաղթանակ թաղամասի մեկ այլ բնակչի մարմնի տարբեր հատվածներին՝ անտեսելով տեղի ունեցողը դադարեցնելու վերաբերյալ հոր պահանջը։

Ծեծի ենթարկելու ընթացքում, անտեսելով իրենց կողմից բնակելի թաղամասում գտնվելու հանգամանքը և շրջապատում կողմնակի մի շարք քաղաքացիների առկայությունը, ժամանած խմբի անդամներից մեկը «Mersedec Benc» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի ձեռք բերված և պահվող ինքնաձիգը և համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, շրջապատում բնակվող անձանց անդորրը խախտելով՝ արձակել է առնվազն 11 կրակոց։

Դրանից հետո խմբի անդամները, նստելով ավտոմեքենաները, դիմել են փախուստի:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար խմբի՝ ինքնությունները պարզված 8 անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 6-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 2-ին, վերոնշյալներից բացի, նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությանը տրվել է նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ խմբի մյուս անդամների ինքնությունը պարզելու վերաբերյալ հանձնարարություն։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 8 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ապօրինի ձեռք բերված և կիրառված ինքնաձիգի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում