Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն

Նոյեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդի անդամներ Հրաչ Պողոսյանը, Աշոտ Ալեքսանյանը և Կորյուն Ղաֆադարյանը, իսկ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար Կառլեն Գևորգյանին՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա, նվիրյալ և օգտաշատ ծառայությունների:

Միջոցառման ընթացքում Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Հրաչ Պողոսյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Գոհունակությամբ ենք անդրադառնում ճարտարապետության ասպարեզում Ձեր գովարժան վաստակին: Մասնագիտական երկարամյա բեղմնավոր գործունեության ընթացքին Դուք հեղինակել եք բազմաթիվ շենքերի ու շինությունների կառուցման ու վերականգնման նախագծեր:

․․Որդիական սիրով ու պատրաստակամությամբ Դուք գովարժան ծառայություններ էք մատուցել նաև Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն և լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` որպես Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի անդամ: Մենք ուրախ ենք, որ շնորհաշատ հայորդուդ նախագծերով կատարվեցին վեհարանի հանդիսությունների սրահի և Սրբոց Հայրապետաց մատուռի կառուցման աշխատանքները, որոնք իրենց յուրօրինակ ոճով ու գեղեցկությամբ նոր բարեզարդություն են պարգևել Սուրբ Էջմիածնին և այսօր արդյունավորությամբ ծառայում են մեր Սուրբ Եկեղեցու առաքելության իրանականացման գործին»:

Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը ներկայացրեց Աշոտ Ալեքսանյանին ուղղված Հայրապետական կոնդակը, որում մասնավորաբար ասված է. «Դուք երկար տարիներ նվիրյալ աշխատանքով բարի ավանդ եք բերում մեր երկրում ճարտարապետության և քաղաքաշինության զարգացմանը: Հայրենի մեր երկրում բազմաթիվ են Ձեր նախագծերով կառուցված շենքերն ու շինությունները, որոնք առանձնանում են իրենց հեղինակային ուրույն հորինվածքով:

․․․Մեծարգո պրն. Ալեքսանյան, առանձնակի գոհունակություն է Հայրապետիս համար, որ Դուք, Մեր հրավերին ընդառաջ, սիրով հանձն առաք անդամակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետական խորհրդին` Ձեր գիտելիքներն ու հարուստ փորձառությունը ամենայն պատրաստակամությամբ ի սպաս բերելով մեր Սուրբ Եկեղեցու շինարարական ծրագրերի ու նախագծերի իրականացմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում