Wednesday, 22 07 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար

Ի՞նչ «կզեկուցի» պետքարտուղարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումների ընթաքում ԱՄՆ պետքարտուղարի ըեղակալ Ջեյմս Օ Բրայանը հայտարարել է, որ պետքարտուղարի հանձնարարությամբ Նահանգները պատրաստում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համապարփակ զեկույց, որտեղ ըստ նրա, լինելու է ոչ միայն Ադրբեջանի հարձակման օրը տեղի ունեցածը, այլ նաեւ դրան նախորդած իրողությունները: Թե ինչ է նշանակում նախորդած իրողություն, պարզ չէ: Նախորդած իրողությունը տասնամսյա շրջափակու՞մն է, 44-օրյա պատերազմին հաջորդած երեք տարիներն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությու՞նը, թե՞ նաեւ 44-օրյա պատերազմին նախորդած իրադարձությունները, որոնք հանգեցրել են պատերազմի:

Արդյո՞ք զեկույցը արտացոլելու է նաեւ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների պատասխանատվությունը թե 44-օրյա պատերազմի հանգեցրած իրողությունների, թե պատերազմի եւ թե դրան հաջորդած եռամյակի համար, այն բանի համար: Բոլոր դեպքերում, այն, որ Նահանգները մտադիր է պատրաստել Լեռնային Ղարաբաղին վերաբերող պետքարտուղարության զեկույց, կարեւոր է: Մեր խնդիրն է բնականաբար անել առավելագույնը, որպեսզի այդ զեկույցը ունենա ոչ միայն բարոյական, այլ նաեւ գործուն քաղաքական նշանակություն: Ավելորդ է թերեւս ասել, որ զեկույցի տեսքով ԱՄՆ պետքարտուղարությունը քաղաքական գործիք է պատրաստում Միացյալ Նահանգների շահերը առաջ մղելու համար եւ այստեղ պետք է տեսնել բացառապես այդ գործընթացը: Հասկանալի է, որ Նահանգների համար զեկույցը լինելու է Հայաստանին ցույց տրվող «կարկանդակ» եւ Ադրբեջանին ցույց տրվող «մտրակ»:

Մնացյալը թերեւս կախված է լինելու, թե ով ինչպես կաշխատի Նահանգների հետ: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի հանդեպ «մտրակն» իհարկե կաշխատի գերազանցապես այն ժամանակ, երբ Ադրբեջանը աշխատի Մացյալ Նահանգների շահերի դեմ: Դրան զուգահեռ, փաստ է այն, որ Բաքուն օրինակ տասը ամիս շրջափակելով Արցախը, անտեսել է Նահանգների պետքարտուղար Բլինքենի կոչերը եւ Լաչինի միջանցքն «անհապաղ բացելու» մասին հորդորները, թե պետքարտուղար Բլինքենի, թե պետքարտուղարության այլ բարձրաստիճան դիվանագետների կոչերը: Այդ իմաստով, մյուս կողմից անշուշտ պետք չէ ունենալ որեւէ պատրանք ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված լսումների կամ պետքարտուղարության հնարավոր զեկույցի «մոգական ուժի» առնչությամբ, այլ դիտարկել դրանք պարզապես Արցախի հարցի «փակում» թույլ չտալու խնդրի լուծման ռացիոնալ գործիքակազմի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում