Վաղվա նիստում գործադիրը Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանությանը կհատկացնի 3 մլն 970 հազար դրամ: Այդ թվում`
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչական շենքի պահպանության նպատակով, ոuտիկանության 24-ժամյա պահակետային ծառայություն իրականացնելու համար` 1 մլն 559 հազար դրամ:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության վարչական շենքին ամրացված տարածքի պահպանության նպատակով, ոuտիկանության մեկ միավոր 24-ժամյա պահակետային ծառայություն իրականացնելու համար` 2 մլն 411 հազար դրամ:
Նշենք, որ ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի պահպանությունն իրականացվում է ոuտիկանության մեկ միավոր 12-ժամյա կայուն պահակետի միջոցով, սակայն անհրաժեշտություն է առաջացել հիշյալ շենքի պահպանությունն իրականացնել 24-ժամյա պահակետի միջոցով, որի ֆինանսավորման համար ՀՀ պետական բյուջեից ամսեկան կպահանջվի 259 հազար դրամ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքին ամրացված հարթակի տակ և նկուղում կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղի աշխատանքներն ավարտվելուց հետո անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նաև նշված տարածքի պահպանությունը` 24-ժամյա ոստիկանական պահակետի միջոցով, որի ֆինանսավորման համար ՀՀ պետական բյուջեից ամսական կպահանջվի 602 հազար դրամ:











































