Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Կրոնական կազմակերպությունների դեմ քարոզչությունը քաղաքական նպատակներ ունի. Ս. Դանիելյան

Կրոնական կազմակերպությունների դեմ քարոզչությունը քաղաքական նպատակներ ունի: Այսօր «Առաջին լրատվականի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը` մեկնաբանելով ՀՀ-ում դավանանքի ազատության մասին օրենքի խախտումների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի զեկույցը: Զեկույցում նշվում էր, որ թեև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է դավանանքի ազատության սկզբունքը, սակայն քաղաքականությունն ու այլ օրենքները որոշակի սահմանափակում են մտցնում դավանանքի ազատության հարցում: Նաև ասված էր, որ հաշվետու ժամանակաշրջանում իշխանությունների կողմից դավանանքի ազատության հանդեպ հարգանքի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

«Ես համաձայն չեմ այն դիտարկման հետ, որ դավանանքի ազատության հարցում փոփոխություններ չեն եղել, այս իմաստով ԱՄՆ Պետդեպի հետ համամիտ չեմ, որովհետև փոփոխություններ եղել են և՝ դեպի վատը: Իմ դիտարկումները ցույց են տալիս, որ դա ունի նաև քաղաքական բնույթ»,- ասաց Ս.Դանիելյանը` հավելելով, որ այսօրվա կառավարությունը վարում է հատուկ քաղաքականություն, որն ուղղված է կրոնական կազմակերպությունների դեմ: Նա նշեց, որ դա են ցույց տալիս մամուլը և մի շարք այլ տվյալներ, որոնք տրամադրում են կազմակերպությունները: Ս.Դանիելյանի խոսքով` ԶԼՄ-ները ոչ միայն ատելություն և թշնամություն են սերմանում, այլև բռնության կոչեր: «Այս ամենը հանրային հեռուստատեսությամբ է հնչում, իսկ դրա համար պատիժներ են նախատեսված քրեական օրենսգրքում, բայց որևէ պատիժ չի իրականացվել, ավելին՝ եթե պատահում են շատ կասկածելի կոնֆլիկտներ, միանշանակ դատական որոշումները լինում են կրոնական կազմակերպությունների դեմ»,- փաստեց Ս.Դանիելյանը`ընդգծելով, որ սա պաշտոնական քաղաքականություն է՝ ուղղված կրոնական կազմակերպությունների դեմ:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահի կարծիքով` սա ունի մի քանի նպատակ, որոնցից մեկն այն է, որ փորձ է արվում գաղափարախոսության բացակայությանը կրոնական բովանդակություն տալ: «Այսինքն` ձևավորվում է գաղափարախոսություն հասարակության ուշադրությունը շեղելու համար: Այս մեխանիզմը, քարոզչությունը բավականին էֆեկտիվ է աշխատում և մարդկանց մեծ մասը հետաքրքրված է աղանդների խնդրով, այլ ոչ թե երկրի անդունդը գլորվելու հարցով, սա փայլուն արդյունք է իշխանական կլանի համար»,- ասաց Ս.Դանիելյանը` հիշեցնելով, որ ընտրությունների տարի է առջևում, որի պատճառով այս թեման շատ կշահարկվի մարդկանց իրար հակադրվող կեղծ խմբերի բաժանելու համար: Նրա հավաստմամբ` սա կոնկրետ խնդիրներ լուծող պաշտոնական քաղաքականություն է, որով մարդկանց ուղեղները լվացվում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում