Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հրամանագիր է ստորագրել անցած նախագահական ընտրություններից հետո ոստիկանության հետ բախումների ժամանակ ձերբակալված ընդդիմության 11 ակտիվիստներին ներում շնորհելու մասին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
Ներում շնորհվածների անունները չեն նշվում: Ավելի վաղ Լուկաշենկոյի հրամանագրով ազատ են արձակվել 13 հոգի, որոնք նույնպես դատապարտվել էին անցած տարվա բախումների փաստով հարուցված քրեական գործով: Ընդհանուր առմամբ, դատապարտվել էր 40 մարդ, որոնցից շատերը՝ պայմանական ազատազրկման: