Monday, 15 06 2026
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն

Եվրոյի անկումից շահո՞ւմ են հայ ներկրողները

Համաշխարհային շուկայում եվրոյի շուրջ տիրող խառնաշփոթից կարող են շահել հայ ներկրողները: «Առաջին լրատվականի» հետ զրույցում FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը հայտնեց, որ եվրոյի փոխարժեքը դրամի նկատմամբ կնվազի, ինչի արդյունքում ՀՀ ներկրողները կկարողանան եվրոն ավելի էժան գնով ձեռք բերել:

«Եվրո/դրամ փոխարժեքը համաշխարհային շուկայում եվրոյի նվազման դեպքում կարող է հասնել մինչև 500 դրամի, իսկ վերին սահմանը սեպտեմբերի 22-ից հետո կլինի 535 գնային մակարդակին մոտ»,- կանխատեսեց վերլուծաբանը:

Մ.Վերդյանի խոսքով՝ եվրոյի արժեքը դոլարի նկատմամբ բավականին կտրուկ սկսեց նվազել դեռ նախորդ շաբաթվանից, ինչը պայմանավորված էր առաջին հերթին ԱՄՆ-ում նոր աշխատողների քանակի վերաբերյալ հայտարարությամբ. պարզվեց, որ գյուղատնտեսության ոլորտում օգոստոսին նոր աշխատատեղեր չեն ավելացել, մինչդեռ վերլուծաբանները կարծում էին, որ 80 հզ-ով կավելանան: Դա բավականին լուրջ անհանգստություն առաջացրեց շուկայում՝ պայմանավորված համաշխարհային տնտեսության զարգացան տեմպերի դանդաղմամբ, և ներդրողները սկսեցին ձերբազատվել եվրոյից՝ նախապատվությունը տալով դոլարին՝ որպես ակտիվ ապաստարանի: Դրանից հետո կրքերն է՛լ ավելի թեժացան, որովհետև ուշադրության կենտրոնում նորից հայտնվեցին եվրոպական երկրների պարտքերի խնդիրները. Հունաստանի կողմից հարկաբյուջետային հատուկ քաղաքականություն վարելու ԱՄՀ առջև ստանձնած իր պարտավորությունները չկատարելու պատճառով եվրոյի անկումն է՛լ ավելի թեժացավ ու արագացավ, և մինչ օրս եվրոն գտնվում է ճնշումների տակ: Ներկայում եվրոն համաշխարհային շուկայում գտնվում է 1.36 գնային մակարդակի շուրջ:

«Եվրոն կշարունակի դեռ խոցելի մնալ մինչև հաջորդ շաբաթվա վերջը, երբ սպասվում է ԱՄՆ դաշնային համակարգի նստաշրջանը տոկոսադրույքի վերաբերյալ: Դա, հավանաբար, կմնա նույն ցածր մակարդակի վրա, բայց սպասվում է, որ համակարգի նախագահը կհայտարարի հավելյալ ծրագրերի մասին, որոնք պետք է խթանեն աշխատաշուկան: Եթե դա տեղի ունենա, ապա այդ ժամանակ եվրոն մի փոքր թափ կառնի և մասնակիորեն կվերականգնի իր դիրքերը՝ մինչև 1.39 գնային մակարդակը: Իսկ եթե հայտարարություն չհնչի, դոլարը կշարունակի արժևորվել եվրոյի նկատմամբ՝ մինչև ընդհուպ 1.34 գնային մակարդակը»,- նշեց վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում